Պետդեպում ներկայացրել ենք մեր տեսլականը անվտանգության ու ժողովրդավարության վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը,նշելով, որ Պետդեպում կարևոր հանդիպումներ էին ունեցել կուսակցության պատվիրակության անդամներով:
Նրա խոսքով` Պետդեպում բավականին տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցողից. «Ամերիկացի գործընկերները բավականին լավ պատկերացում ունեն Հայաստանի կարիքների մասին: Ամերիկացի գործընկերները ըմբռնումով են մոտենում իշխանությունների կաշկանդվածությանը: ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին աջակցելու ամենատարբեր եղանակներ, բայց տանգոն մենակ չեն պարում»:
Խալաթյանը կարծում է, որ իշխանությունը կանգնած է ճակատագրական որոշում կայացնելու հրամայականի առջև. «Արմատական քայլեր կատարելով կարող ենք բեկել իրավիճակը»: