Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախը հանձնելու են Արցախի իշխանությունների ձեռքով. Ռենտգեն-սկաների տեղադրումն այդ քայլերից մեկն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից  դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս գործընթացում։

Շատ լուրջ վտանգներ եմ տեսնում, որովհետև այդ ռենտգեն-սկաները լինելու են նաև թուրքերի վերահսկողության ներքո։ Ավելի մեծ վտանգ է սակայն այն, որ այստեղի իշխանությունները՝ նույն ԱԱԾ-ն չի հասկանում, որ գործը դրան է գնում։ Սա այն  պարզ մեթոդն է, որ այսօր կասեն՝ ռուսական վերահսկողության ներքո է, վաղը կասեն՝ համատեղ վերահսկողության… այս ծրագիրն է։Մեր չինովնիկները միամիտ, երեք տարեկան երեխու նման են իրենց պահում, նույնն էլ ԱԱԾ-ն։ Չէի սպասում, որ նման ձևով կպաշտպանեն այս ծրագիրը, նույնիսկ այդ ռենտգեն-սկաների տեղադրումը։ Այո՛, վտանգավոր է, որովհետև թշնամին իր վերահսկողությունն է մեծացնում Արցախի նկատմամբ՝ ռուսների հետ համագործակցելով։ Սա պայմանավորված գործ է, որի նպատակն Արցախը հայաթափելն է։ Սա այն հարցն է, որից Ադրբեջանը «յան» չի տալու և ամեն ձևով ի կատար է ածելու։

-Իսկ Անվտանգության խորհուրդը սա չի՞ հասկանում, թե՞ շատ լավ էլ հասկանում է։

-Անվտանգության խորհուրդը, այսինքն՝ կոնկրետ Վիտալի Բալասանյանը շատ լավ հասկանում է, հենց ինքն էլ համագործակցում է թշնամու հետ։ Իմ կարծիքով՝  այն նույն  քրեական հոդվածները, որ Ադրբեջանն այստեղ բոլորի վրա բացել է, տարածվելու է նաև Վիտոյի վրա։ Հնարավոր է նրան դրել են փակուղու մեջ, որպեսզի իրենց շահերը թելադրեն և որպեսզի Վիտալի Բալասանյանը նրանց թելադրանքները կատարի։ Փաստն այն է, որ նա կատարում է Ադրբեջանի  թելադրանքները, այսինքն՝ Ալիևի թելադրանքներն Արցախում առաջնահերթ Բալասանյանն է կյանքի կոչում։

-Արայիկ Հարությունյանն այս գործընթացներում չկա՞։

-Արայիկ Հարությունյանն ամեն տեղ էլ կա, բայց Վիտալիբալասանյանների ազդեցության տակ է, որ այլ ելք չկա, մեզ կջարդեն այսպես կանեն։ Վախ ներշնչելով Ալիևն ամբողջ իշխանությանը պարացնում է իր դուդուկի տակ։ Ընդ որում՝  ոչ միայն իշխանությունը, այլ ընդդիմությունը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ինչքան քաղաքական ուժեր կան ներկայացված, բոլորին կամ առել են կամ էլ վախի ազդեցության տակ Ալիևի թելադրանքներն են կատարում։  Փաստերը կարող եմ հատ-հատ բերել։

-Փաստորեն հերթական անգամ ռուս-թուրքական գործարք է տեղի ունենում՝ Արցախի շահերի հաշվին։

-Արցախի իշխանություններն էլ ներգրավված են։ Արցախը հանձնելու են միայն Արցախի իշխանության ձեռքերով, այլ տարբերակ չկա։ Անհնարին է Արցախում հայեր ապրեն ու այն լինի ադրբեջանական։ Բայց մեր իշխանության ձեռքերով այստեղ անտանելի իրավիճակ են ստեղծելու, մարդիկ թողնելու են գնան։ Անցակետի տեղադրումը հենց այդ քայլերից մեկն է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում