Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Մանկական տոնն ու ներքաղաքական դատարկությամբ մեծերի կռիվը

Հայաստանի քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը միմյանց կոշտ քննադատում են Հայաստանում անցկացվող մանկական Եվրատեսիլի միջոցառումների «շրջանակում» անցկացվող տոնակատարությունների համար: Ավելի ստույգ՝ խոորհրդարանական ընդդիմությունն ու դրան հարող շրջանակների մի զգալի մաս թիրախավորել է իշխանությանը տոնական միջոցառումների, Երևանի տոնական ձևավորման և «օրակարգի» համար, իսկ քաղաքական մեծամասնությունն ու դրա համակիրներն էլ պաշտպանվում և քննադատում են խորհրդարանական ընդդիմությանը «դժբախտության մունետիկ» լինելու, պարզապես «կյանքին ընդդիմադիր» լինելու համար: Այդ քաղաքական «բանավեճը» վերածվել է նաև հասարակական ֆեյսբուքյան «դիսկուրսի»: Սա ընդհանուր առմամբ արտահայտում է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի «դժբախտությունը»:

Բանն այն է, որ այդ կյանքը այնքան անբովանդակ ու դատարկ է, որ բանավեճի առարկա դառնում է մանկական տոնը և այդ առիթով տոնական զարդարանքն ու միջոցառումները: Վստահաբար հնարավոր է ասել, որ 2018-ից առաջ այլ էին լինելու տեղերը և քննադատողների մեծ մասը լինելու էր «պաշտպանվողի», իսկ այսօր «պաշտպանվողների» մեծ մասը՝ քննադատողների շարքում: Վաղը, եթե լինի իշխանության փոփոխություն, դարձյալ լինելու է երևույթի շրջանակում տեղերի և դերերի փոփոխություն, սակայն երևույթը մնալու է նույնը, որովհետև քաղաքականության դատարկությունն ու ինստիտուցիոնալ ամլությունը բերում է նրան, որ վակուումը լցվում է ամեն գնով:

Տասնամյակներ շարունակ Հայաստանում ներքաղաքական կյանք կոչվածը ծավալվել ու «զարգացել» է մի հիմքով՝ մարդկային զգացումների և զգացմունքների վրա խաղով, որտեղ միշտ «տրենդային» է եղել՝ ընդդիմության դաշտից «ողբի», իսկ իշխանության տիրույթից՝ «ցնծության» տրամաբանության վրա կառուցված քաղ-տեխնոլոգիական մարտավարությունը: Իսկ իրականությունն այն է, որ կյանքն ունի իր օբյեկտիվ բազմազանությունը և, եթե որևէ պետություն ունի ահռելի մարտահրավերներ, ապա դրանց լուծումները պետք է փնտրել ոչ թե կենսագործունեությանը բազմազանությունը մերժելու, այլ հենց բազմազանությունըւ ճանաչելու միջոցով նաև լուծումների բազմակողմ պատկերացումների և գործիքակազմի գալու շնորհիվ: Տոնական առիթները լոկ խրախճանք չեն, առավել ևս միջազգային նշանակության առիթները:

Դրանք կարող են դառնալ ընդհուպ դիվանագիտության գործիք: Այլ հարց է, թե ինչպես են օգտագործվում այդ գործիքները, ինչ արդյունավետությամբ: Այլ հարց է, թե այդ գործիքների կողքին Հայաստանը որքան է արդյունավետ իր պետական կենսունակությունն ու դիմադրունակությունը ապահովելու գործիքակազմի մյուս ուղղություններով, պետական կառավարումից, մինչև հասարակական, տնտեսական այլ տիրույթներ: Եթե պետությունը կենսունակ չէ բազմազանության տրամաբանությամբ, չի լինելու կենսունակ որևէ «միատարության» պայմաններում, անգամ բացարձակ «միլիտարության» դեպքում: Եվ դա ցույց է տալիս նաև համաշխարհային փորձը, որովհետև մենք գործ ունենք հիբրիդային գլոբալիզացիայի դարաշրջանի հետ, հետևաբար դրա հանդեպ կենսունակությունն էլ պահանջում է գործիքակազմի բազմազանություն: Պետք է դրա շուրջ կենտրոնացնել հասարակական-քաղաքական բանավեճը, դիսկուրսը, ինչը պահանջում է Հայաստանի քաղաքական «մտահայեցողության» և աշխարհընկալումների որակական վերափոխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում