
Միացյալ Նահանգները պատրաստվում Է դեկտեմբերի 22-ին Խաղաղ օվկիանոսում իրականացնել հրթիռի փորձնական արձակում, հետևում Է NAVAREA XII գոտում ծովագնացներին ուղղված ամերիկյան նավագնացային նախազգուշացումից: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ենթադրվում Է, որ արձակումը կիրականացվի Հավայան կղզիների ուղղությամբ՝ Փոինթ Մուգու հրթիռային զինավարժարանի շրջանից, որը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի հարավային ափի մերձակայքում:
Հրթիռի արձակման ժամանակահատվածում Կալիֆորնիայի ափից դեպի արևմուտք կփակվի 3 շրջան՝ հրթիռի արձակման և հրթիռի աստիճանների ընկնելու գոտիներում:
Փորձարկումների անցկացման ժամանակահատվածում այդ շրջանները ծովագնացների համար «վտանգավոր» են հայտարարվել: