Կառավարության ընդունելությունների տան շրջակայքում՝ մինչեւ Օպերային հարակից տարածք, ներկա պահին հավաքված են մոտ երեք հարյուր ոստիկաններ՝ բոլոր տեսակի «հակահանրահավաքային» մեքենաներով:
Բացի այդ, ոստիկանները արգելափակոցներ են տեղադրել Կառավարության ընդունելությունների տան մոտ՝ քառասուն-հիսուն մետր շառավղով, որով փորձում են ընդդիմադիր ցուցարարներին հեռու պահել Եվրոպայի խորհրդի՝ «Հանուն ժողովրդավարության» երկօրյա համաժողովի մասնակիցներին մոտենալուց: Կարելի է ենթադրել, որ հայ իրավապահները վախենում են նաեւ ցուցարարների՝ Ազատության հրապարակ մուտք գործելուց: