Ադրբեջանը օգտագործելով իր գործիքակազմը փորձում է կոշտ գործողություններով հասնել ուզածին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Ըստ Սուրենյանցի՝ Լաչինի շուրջ բազմաշերտ գործընթաց է․ «Ադրբեջանը հմտորեն օգտվում է, որ միջազգային կոնսենսուս Արցախի հարցում չկա: Ադրբեջանը շատ հետևողական պայքար է տանում նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ»: Սուրենյանցի խոսքով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել,որը ՀՀ դիվանագիտական ջանքերի մեկտեղում է պահանջում․ «Ալմա-Աթայի հռչակագիրը ներմուծել է Փաշինյանը, նա կարգավորման գործընթացը զոհաբերել է ներքաղաքական շահերին: Միջազգային դերակատարների առջև Հայաստանը պատասխանատվության խնդիրը չի ձևակերպել»: