Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս։ Նա տեսահոլովակ է տեսագրել Սլավյանսկի քաղաքի անվան տառերի ֆոնին, որը գտնվում է Կրամատորսկ տանող ճանապարհին։
Նախագահն իր խոսքում նշել է, որ այն հատվածը, որտեղ ինքը գտնվում է քաղաքի թիկունքն է՝ մոտ 50 կմ դեպի առաջնագիծ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնեցկի ուղղությունը ուկրաինական բանակի համար ճակատի ամենադժվար հատվածն է։