Եթե կառավարման համակարգը չի փոխվում, չի նշանակում սուպերվարչապետի գործառույթները մնում են նույնը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը աշխատում է, համակարգափոխություն է եղել․«Հայաստանը անցում է կատարել ավտորիտար համակարգից ժողովրդավարական համակարգի: Խորհրդարանական կառավարման համակարգը պետք է լիարժեք կայանա, արհեստական էլեմնետները չպետք է վնասեն: Կիսանախագահական համակարգի դեպքում կոնֆլիկտային իրավիճակներ են լինում: Սուպերվարչապետական համակարգը արվել է կոնկրետ խմբի կողմից կոնկրետ մարդու համար: Եթե կառավարման համակարգը չի փոխվում, չի նշանակում սուպերվարչապետի գործառույթները մնում են նույնը»: