Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Լաչինի միջանցքը ԱՄՆ ու Եվրամիության համար. կարևոր հանգամանք

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ նշում է, թե իրականությանը չի համապատասխանում Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետ տեղադրելու մասին տեղեկությունը: Միաժամանակ ասվում է, որ խոսքը տեխնիկական սարքավորման մասին է, որը սկանավորելու է տեղափոխվող բեռները: Ադրբեջանն այդպիսով կստանա բեռնափոխադրումների պատկերը, թե ինչ է տեղափոխվում Արցախ և հակառակը՝ ինչ է տեղափոխվում Արցախից: Ադրբեջանը օրեր առաջ հայտարարում էր, թե Ռուսաստանը զինում է Արցախը, տեղափոխում է զենք: Ըստ էության տպավորություն է, որ Ադրբեջանն այդ կերպ փորձելու է «վերահսկել», որպեսզի սպառազինություն չմտնի Արցախ: Այստեղ իհարկե հարցը լոկ այն չէ, որ այդ կերպ Բաքուն փորձում է զինաթափել պաշտպանական բանակը: Բաքուն թերևս այդ կերպ «զինաթափում» է նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որպեսզի այն չունենա սպառազինություն, որ նախատեսված չէ նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Իհարկե այնպես չէ, որ ավելի լայն սպառազինության դեպքում Ռուսաստանը թիրախավորելու էր Բաքվին, սակայն բոլոր դեպքերում, եթե Մոսկվայի թիրախում հայտնվել է Կիևը, ապա Բաքվի հայտնվելը ամենևին պետք չէ դիտարկել անհավանական: Այլ հարց է, թե ինչ իրադարձությունների բերումով կարող է այդ պատկերը դիտարկվել հնարավոր: Դա կարող է լինել թերևս այն դեպքում, երբ Կովկասում ստեղծվի Ռուսաստանի համար լինել-չլինելու իրավիճակ: Ի դեպ, այդ առումով թերևս արժե հիշել, թե ինչ տեղեկություն հայտնվեց մամուլում նոյեմբերի 9-ին: Տարածվեց լուր, թե Բաքվի մերձակայքում ընկել է հեռահար անհայտ մի հրթիռ: Լուրը չտիրաժավորվեց, ինչի շահագրգռությունը թերևս չուներ ոչ ոք, քանի որ այն գուցե քաղաքական միջոց էր, հնարավոր է այն «բարդ օպերացիայի», որ ըստ Շոյգուի իրականացրին թուրքերի հետ: Ըստ ամենայնի, հրթիռն այն գինն էր, որի դիմաց Թուրքիան ու Ադրբեջանը պետք է կանգնեին Շուշիում՝ չիջնեին դատարկված Ստեփանակերտ: Իսկ այդպիսի իրավիճակ կարող է կրկնվել, եթե ռեգիոնը վերստին հայտնվի մեծ պատերազմի մեջ, ինչի «մոտիվը» իհարկե կարող է լինել Իրանի հարցը: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Լաչինի միջանցքի հանդեպ ադրբեջանական «բնապահպանական բլից-կրիգը» տեղի ունեցավ Բայրամովի Մոսկվա այցի շեմին, ինչը նշանակում է, որ Բաքուն դրանով ստեղծում էր Մոսկվայի առաջ սակարկության նախադրյալներ՝ Իրանի սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին, որոնք անցնում են Թուրքիայի ռազմա-քաղաքական բավականին բարձր «հովանու» ներքո: Դրանց համար Բաքու են ժամանել պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Լաչինի միջանցքում «տեխնիկական սկանավորումը» անկասկած ռուս-թուրքական նոր «բարդ օպերացիայի» տարր է, բավականին փոքր տարր, որի շուրջ համաձայնությամբ Մոսկվան թերևս փորձում է հեռացնել ավելի մեծ տարրերի շուրջ պայմանավորվելու նոր «անհրաժեշտությունը»: Իսկ այստեղ էլ հայկական կողմի համար լրջագույն մարտահրավերն է, որովհետև այդ անհրաժեշտությունը ռուսները ձգտում են հեռացնել՝ սեղմող օղակը Արցախին ու Հայաստանին մոտեցնելու գնով: Բայց ամբողջ հարցն այն է նաև, որ հակառակ պարագայում էլ մարտահրավերն այն է, որ Հայաստանի ու Արցախի շուրջ լինելու է նոր «այրվող օղակ»: Այստեղ չափազանց կարևոր է դառնում այն, որ Լաչինի միջանցքի հարցը արժանանա Միացյալ Նահանգների ու Եվրամիության ուշադրությանը, որոնք ձևավորել են այլընտրանքային միջնորդական առաքելությունը: Ի՞նչ դեր ու նշանակություն ունի միջանցքը նրանց պատկերացումներում ու առաքելություններում: Այսօր այդ հանգամանքը ստանում է չափազանց կարևոր նշանակություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում