Դեռ նախընտրական փուլում պարզ էր՝ ինչ ընդդիմություն է ունենալու իշխանությունը։Այս ընդդիմությունը ավելի ամրապնդեց իշխանության դիրքերը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Նա կարծում է, որ արհեստականորեն դաշտ բերված ընդդիմությունը չէր կարող օրակարգ ձևավորել․ «Ընդդիմության տերևաթափը նշանակություն չունի հանրության համար։ Ըննդիմության և իշխանության դաշտի համակարգը հնարավորություն չի տալիս առանձին դեմքերի երևալու։ Մենք գնում ենք հոսանքին համընթաց, այնտեղից դուրս գալու ճիգեր չի գործադրվում։ Վերադարձել ենք այն հակառեկորդին, երբ հաղթողը արդեն հայտնի է»։
Իրավապաշտպանը կարծում է, որ այսօր ավելի բարդ է Հայաստանը դուրս բերել այս վիճակից, քան կար նոյեմբերի 9-ից հետո։