Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2022․ Նեյմարի լացն ու թերագնահատված Խորվաթիան

Խորվաթիայի ազգային հավաքականն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է։ Երեկ տեղի ունեցած 1/8-րդ եզրափակչում բալկանյան երկրի հավաքականը լարված պայքարում հաղթեց Ճապոնիային։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Դարպասի գրավում չարձանագրվեց նաև լրացուցիչ ժամանակում, իսկ 11 մետրանոցների հարվածաշարում խորվաթները հաղթեցին 3։1 հաշվով։ Հիշեցնենք, որ Ճապոնիան սենսացիա մատուցելով փլեյ-օֆֆ էր դուրս եկել խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Այս հավաքականը միևնույն 2։1 հաշվով հաղթել էր առաջնության ֆավորիտներից Իսպանիային և Գերմանիային։ Ճապոնացիները արժանի պայքար մղեցին նաև 1/8-րդ եզրափակչում և կարող էին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ քառորդ եզրափակիչ, բայց․․․։

«Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին ճապոնական ֆուտբոլի ապագան։ Սա միանգամայն նոր դարաշրջան է: Խմբային փուլում մենք հաղթեցինք Գերմանիային, Իսպանիային, հաղթեցինք աշխարհի երկու չեմպիոններին, ինչը մեծ հաջողություն է։ Մենք չենք կարող միանգամից դառնալ սուպերհերոսներ։ Պետք է առաջ շարժվենք փոքր քայլերով։ Եթե մտածենք ապագայի մասին, այլ ոչ թե լճացման, ապա այն հաստատ լուսավոր կլինի»,- Խորվաթիայի դեմ հանդիպումից հետո ասել է Ճապոնիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Հաձիմե Մորիյասուն ։ Հանուն արդարության նշենք, որ Խորվաթիան երեկ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեց և այս հավաքականի քառորդ եզրափակիչ դուրս գալը ինչ-որ տեղ օրինաչափ կարելի է համարել։ «Շնորհավորում մեր ֆուտբոլիստներին և երկրպագուներին։ Սա մեծ հաղթանակ է, պատմական արդյունք: Մենք լավ խաղացինք և պայքարեցինք մինչև վերջ: Աշխարհի լավագույն ութ թիմերում հայտնվելը մեծ հաջողություն է Խորվաթիայի պես երկրի համար: Խաղի սկզբում մենք վերահսկում էին գնդակը, բայց միևնույն ժամանակ խնդիրներ էինք ստեղծում մեզ համար։ Կարծում եմ՝ ճապոնացիները թերագնահատեցին մեզ և դա նրանց համար ճակատագրական սխալ էր։ Ճապոնիայի հավաքականի տղաները կարծում էին, որ մեր դեմ հեշտ է լինելու։ Երբեք մի թերագնահատեք խորվաթներին։ Այո, ընդմիջումից առաջ գոլ բաց թողեցինք և հայտնվեցինք բարդ իրավիճակւ։ Այդ գոլը խառնեց խաղային պլանը և որոշակիորեն շփոթեցրեց մեզ։ Երկորդ կեսում մեզ հաջողվեց ետ բերել կորցրածը։ Իմ ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրեցին Գերմանիային ու Իսպանիային հաղթած թիմի դեմ»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։

Ի դեպ, պատմության ընթացքում խորվաթներն աշխարհի առաջնություններում երեք հարվածաշար են անցկացրել և երբեք չեն պարտվել: 2018-ի Մունդիալում Խորվաթիան 1/8 եզրափակչում հաղթել էր Դանիային, իսկ քառորդ եզրափակչում՝ Ռուսաստանին: Մինչ այդ, Խորվաթիան վերջին անգամ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում խաղացել էր 1998 թվականին, և միևնույն ժամանակ վերջին հաղթանակը տարել է հիմնական ժամանակում՝ Նիդերանդների նկատմամբ երրորդ տեղի համար խաղում 2։1 հաշվով։ Ինչևէ, քառորդ եզրափակչում Խորվաթիան կմրցի աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հետ։ Վերջինս երեկ 4։1 հաշվով առավելության հասավ Ասիան ներկայացնող մեկ այլ՝ Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ։ Բրազիլիացիները ցուցադրելով հերթական փայլուն ֆուտբոլը մրցակցին գերազանցեցին խաղային բոլոր առումներով։ Արդեն հանդիպման սկզբում Բրազիլիան կոտրեց Կորեայի դիմադրությունը և վճռեց դիմակայության ելքը։ Երեկ տպավորիչ հանդիպում անցկացրեց նաև Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը։ Վերջինս առաջին տուրի Սերբիայի դեմ մրցավեճում վնասվածք էր ստացել և բաց թողել խմբային փուլի վերջին երկու հանդիպումները։

«Խոստովանեմ, որ ընկճված էի վնասվածքից հետո։ Ես լավ մրցաշրջան եմ անցկացնում և կարող էր ամեն ինչ փչանալ։ Սերբիայի դեմ խաղից հետո ամբողջ գիշեր լաց եմ եղել և իմ ընտանիքը գիտի այդ մասին: Բայց ամեն ինչ ստացվեց: Ժամանակն է ավելի առաջ գնալ և պատմություն կերտել: Մենք երազում ենք հաղթանակի մասին, բայց պետք է քայլ առ քայլ գնալ դրան։ Երեկ մենք չորրորդ հանդիպումն անցկացրինք, մնացել է ևս երեքը։ Մենք լավ ենք պատրաստվել և տրամադրված ենք հաղթել առաջիկա հանդիպումերում»,- ասել է Նեյմարը։ Խորվաթի-Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում