ԱՄՆ-ում գտնվող «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ ԱՄՆ-ում իրենց հանդիպումները եղել են պետական, ոչ պետական շրջանակների, ուղեղային կենտրոնների հետ։Նա ընդգծեց, որ իրենց հանդիպումները փակ բնույթ ունեն, բայց ընդհանուր տպավորություն է, որ կա խնդիր՝ ինչ է ուզում Հայաստանը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է խնդիր դնի երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։