Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Պուտինի ռազմական արկածախնդրության տապալմանը զուգահեռ Բաքուն փորձում է Ղարաբաղն ամբողջությամբ ենթարկել իր իրավասությանը

Արցախի տեղեկատվական շտաբը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին տեղեկացրեց, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները փակել ճանապարհը՝ պատճառաբանելով, թե դա անում են բնապահպանական խնդիրներից ելնելով։

Այդ հայտարարությունից մոտ երկու ժամ անց Բաքուն հայտնեց, թե մասնագետների խումբ է ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Ընդ որում՝ նշվում էր, թե Ադրբեջանի բնապահպանության նախարարության դիմումի հիման վրա է ռազմական գերատեսչությունը դիմել խաղաղապահ զորակազմին։ Բայց թե ինչ օգտակար հանածոների շահագործման մասին է խոսքը, չէր հստակեցվում։

Շուրջ 4 ժամ անց միայն Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ավելի քան 3 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Ադրբեջանական Caliber.az լրատվամիջոցը, որը նաև տեսանյութեր է հրապարակել տեղում ադրբեջանցիների ու ռուս խաղաղապահների բանակցություններից, պնդում էր, թե ադրբեջանցի պաշտոնյաները գնացել են Ստեփանակերտ՝ խաղաղապահների շտաբում քննարկումը շարունակելու համար։

«Հելսինկյան նախաձեռնություն 92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածը ակնհայտորեն կարելի է վերագրել Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչություն․ «Իսկ Ադրբեջանի կողմից նման քայլը ակնհայտորեն Միջազգային քրեական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննության ներք կարող է առնվել, քանի որ կատարված գործողությունները ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։

Ըստ Օհանջանյանի՝ այս քայլով Ադրբեջանը վերջնականապես վերջ դրեց Լեռնային Ղարաբաղը իր իրավասության տակ վերադարձնելու հնարավորությանը, քանի որ այդ երկիրը չի կարողանում հարգել մարդու իրավունքների միջազգային տարրական նորմերը և գնալով ավելի է հեռանում միջազգային հասարակության նորմերից․ «Այժմ Հայաստանի և Արցախի իշխանությունները հրաշալի պատրվակ ունեն՝ հրաժարվելու միջազգային հանրության նորմերը անտեսող ագրեսոր երկրի հետ իրենց պարտադրված այսպես կոչված խաղաղության պայմանագրից։ Անհրաժեշտ է միջազգային դիտորդների, այդ թվում՝ զինվորականների հրավիրել՝ վերահսկելու և ապահովելու Արցախի քաղաքացիների անվտանգ բնակությունն իրենց տարածքում»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք այդ սադրանքը նաև ռուս խաղաղապահների դեմ էր, Կարեն Օհանջանյանը նծեց․ «Ռուս խաղաղապահները հերթական անգամ չկարողացան կատարել իրենց պարտականությունները՝ թույլ տալով, որ ճանապարհը փակեն քաղաքացիական հագուստ հագած Ադրբեջանի հատուկ ջոկատայինները։ Բացի այդ՝ ես ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները շոշափում են Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքերի՝ բարբարոս երկրի զինված ուժերի շանտաժին դիմակայելու հնարավոր սահմանը։ Ռուսաստանի գոյության հոգեվարքի պայմաններում՝ կապված Պուտինի ռազմական արկածախնդրության տապալման հետ, Ադրբեջանը փորձում է լուծել իր խնդիրները՝ Ղարաբաղն ամբողջությամբ ենթարկել իր իրավասությանը և Ռուսաստանի օկուպացիոն զորքերը դուրս մղել Արցախից։ Կարծում եմ՝ այս արկածախնդրությունը շատ թանկ կարժենա Ադրբեջանին, որի իշխանությունները, տրվելով հաղթանակների էյֆորիային ու միջազգային կառույցների անգործությանը, որոշել են մեկընդմիշտ վերջ տալ Ղարաբաղի հայությանը։ Ամեն ինչի սահման կա, և մեր համբերությունը մոտենում է ավարտին, և Ադրբեջանը պետք է գիտակցի վարքագծի ընտրված մարտավարության ողջ գռեհկությունն ու անմարդկայնությունը։ Արցախի ժողովուրդն այնքան էլ կամազուրկ չէ, որքան թվում է Ադրբեջանի բռնապետին… Ադրբեջանի նման ագրեսիայի հետևանքները շուտով կզգան ազատ Արցախի ժողովրդի դեմ սադրանքների կազմակերպիչները»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում