Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քաղաքացիություն ստանալը խաղուպար չէ․ Այնպես չէ, որ բոլոր ստացողներն էլ պատրաստվում են գալ ու ապրել Հայաստանում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

Այս տարի ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, 20 հազար դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ինչը մի քանի անգամ ավելին է, քան նախորդ տարիներին: Նրանց 90 տոկոսը ազգությամբ հայ են, իսկ 14500-ը՝ ՌԴ քաղաքացի: Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը դանդաղ ընթանում՝ հաշվի առնելով, որ շատ են դժգոհությունները:

Նախ նշեմ, որ քաղաքացիություն տալը խաղուպար չէ: Երկրորդ՝ ազգությամբ հայերին առանց այդ էլ շատ հեշտացված կարգով ենք տալիս քաղաքացիությունը: Բացի այդ, օրենքում փոփոխություն արվեց, ավելի հեշտացվեց, այլևս կարիք չկա գալ հասնել Հայաստան, իրենց քաղաքացիության երկրում ՀՀ դեսպանությանը կարող են դիմել և 90-օրյա ժամկետում ստանան քաղաքացիություն: Իսկ այդ 90 օրը, վստահեցնում եմ՝ ամենանվազագույն ժամանակն է, որի ընթացքում հնարավոր է քննել, նայել, թե այդ մարդը հանցագործության համար հետախուզման մեջ չի, ինչ-որ պարտքերի պատճառով չի փորձում փախչել իր քաղաքացիության երկրից, Հայաստանի անվտանգությանը չի սպառնում և այլն: Այսինքն ստուգումներից հետո նոր տալիս են քաղաքացիություն: Ինչ վերաբերում է օտարազգիներին, շատ նորմալ է, որ մեր օրենքը պահանջում է, որ պետք է ՀՀ-ում օրինական կացությամբ բնակվեն առնվազն երեք տարի, տիրապետեն հայերենին, քննություն հանձնեն հայոց լեզվից և Սահմանադրությունից: Եվ այնպես չի, որ այդ պայմաններին բավարարողը 100 տոկոսով կստանա քաղաքացիություն: Դրանք նվազագույն պայմաններն են, այնտեղ էլի շատ բաներ ստուգվում են: Ես կարծում եմ՝ շատ նորմալ ընթանում է այդ գործընթացը, այն էլ այն դեպքում, երբ այդ բոլոր քաղաքացիները միայն Ռուսաստանում իրենց անձի նկատմամբ վտանգ զգալուց հետո եկան Հայաստան և փորձում են շատ արագ կամ վերականգնել, կամ եթե երբևէ չեն ունեցել, ստանալ քաղաքացիություն: Այնպես չէ, որ այդ բոլոր ստացողները պատրաստվում են գալ ու ապրել Հայաստանում:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիությունը դիտարկում են որպես միջոց նաև այլ երկրներ տեղափոխվելու համա՞ր:

Այո, սա այլ երկիր գնալու միջոց է, սա Ռուսաստանում մոբիլիզացիայի դեպքում այլ երկրի անձնագրով ՌԴ տարածքը լքելու հնարավորություն է: Եթե բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, պատրաստվեին գալ ու ապրել Հայաստանում, ապա ես կասեի՝ եկեք մի բան էլ արագացնենք, չնայած մաքսիմալ արագացված է գործընթացը ազգությամբ հայերի համար: Դրանից արագ անել հնարավոր չէ: Բայց հաշվի առնենք, որ այդ մեծ հոսքը, որ եկավ, մեր անձնագրային և վիզաների վարչությունը պատրաստ չէր այդքան հոսքի: Մենք ունեինք որոշակի քանակի աշխատակիցներ, որոնք տարիներ շարունակ իրենց գործունեությունն իրականցնում էի և ունեին ծանրաբեռնվծության որոշակի աստիճն: Հիմա այդ մարդիկ տուն էլ չեն գնում: Այսինքն մենք ունենք քիչ աշխատողներ և 3-4 անգամ աճել է դիմումների թիվը: Բնականաբար, պետք է հերթեր լինեն, պետք է ձգձգվեն և այլն; Այնպես չէ, որ դուք եկաք, հայտարարեցիք՝ ես հայ եմ ու պետք է աղուհացով բերեն անձնագիրը տան ձեզ: Չէ, հարգելիս, երբ հրաժարվում էիք ՀՀ քաղաքացիություն, դիմումը տալիս էիք, սիրուն հերթ էիք կանգնում և սպասում էիք ՀՀ նախագահի ստորագրմանը: Էլի 3 ամսում գալիս էր պատասխանը: Այն ժամանակ, կարծես, դժգոհ չէիք: Հիմա էլ 90-օրյա ժամկետում տալիս են դիմումի պատասխանը: Որպես կանոն՝ այդ պատասխանը դրական է, քաղաքացիությունը տրվում է, այնուհետև դիմում են գրում, 5-օրյա ժամկետում անձնագիրը ստանում են: Այդպիսի բան չի եղել, որ օրենքով սահմանված ժամկետը անցնի: Այսինքն՝ մարդիկ ուզում են այսօր դիմումը տան, մեկ շաբաթ հետո ստանան քաղաքացիությո՞ւն:

Դժգոհում են, որ մինչև մեկ տարի սպասում են:

Չկա նման բան, որ մեկ տարի սպասեն: Ուրեմն դա առանձնահատուկ դեպք է: Ճիշտ կլինի, որ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը դրա պատասխանը տա, համենայնդեպս, ես այդքան խորհրդատվություն եմ տալիս, մարտից մինչև այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ դիմել են քաղաքացիություն ստանալու կամ վերականգնելու համար խորհրդատվություն ստանալու համար և որևէ մեկը չի եղել, որ ժամկետների խախտում լինի: Բոլորի պատասխանը ժամկետում եկել է, իրենք կարողացել են օնլայն հետևել իրենց նամակի ընթացքին: Իսկ եթե որևէ մեկը մեկ տարի սպասել է, ինձ թվում է՝ առանձնահատուկ դեպք է:

Եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարի, մենք հաջորդ տարի կրկին այս գործընթացի հետ գործ կունենա՞նք:

Միանշանակ, անկասկած կշարունակվի: Ինչքան երկարեց, ինչքան մոբիլիզացիա հայտարարվեց Ռուսաստանում, այս հոսքը շարունակվելու է: Ավելին, քաղաքացիություն ստացածները, որոնք մոբիլիզացիայի տարիքի են, գալու են Հայաստան, և նաև Հայաստան մուտքերն են աճելու:

Այսինքն՝ մարդիկ կարող են անգամ առանց Հայաստան գալու դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիությո՞ւն:

Եթե ազգությամբ հայ են, այո, կարող են դիմել Ռուսաստանում ՀՀ դեսպանություն և այնտեղից ստանալ քաղաքացիությունը՝ առանց սահման հատելու: Այսինքն՝ այնտեղ անձնագրավորվեն և այդ անձնագրով արդեն գալ Հայաստան: Իսկ եթե ազգությամբ հայ չեն, չեն կարող դիմել ՀՀ դեսպանություն և ստանալ քաղաքացիություն: Օտարերկրացիների համար կարգն այն է, որ պետք է առնվազն 3 տարի օրինական գտնվեն Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում