Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ -Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հանդիպման սկզբում ասել է Սերգեյ Լավրովը։ «Առաջին լրատվական»-ը թեման քննարկել է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան /Լոնդոն//տեսակապ/ Լիլիթ Գևորգյանի հետ:
Գևորգյանի խոսքով` Ռուսաստանը վաղուց է փորձել ստեղծել զուգահեռ ֆորմատներ, որ Միսնկի խումբը թուլանա. «Ռուսաստանը հիմա հետաքրքրված կլինի ՄԽ ֆորմատում ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ շփվելուն: Ռուսաստանը կցանկանար նոր փոփոխությունները լեգիտիմացնել ՄԽ ֆորմատում. Մոսկվան խաղում է երկու դաշտում: Գնդակը Հայաստանի դաշտում է, բայց Երևանը նախընտրում է աշխատել ռուս-ադրբեջանական ծրագրով»: