2022 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել Է ամբողջ 2021 թվականին երկրների միջև առևտրի ծավալը՝ կազմելով ավելի քան 4 միլիարդ դոլար:
Այդ մասին հաղորդում Է ,Известияե պարբերականը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության հրապարակած տվյալները: Ինչպես հրատարակությանն ասել Է ՌԴ-ի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվինը, արտահանումն ավելացել Է 27 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10 տոկոսով: Մերձկասպյան տարածաշրջանի երկրների շրջանում Իրանը Ռուսաստանի հետ առևտրի ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Երկու երկրները հիմնականում գյուղատնտեսական ապրանքների առևտուր են անում: ՌԴ-ի Արևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինն ,Известияե-ին հայտնել Է, որ փոխադարձ առևտրի աճի գլխավոր պատճառն Արևմուտքի պատժամիջոցներն են Ռուսաստանի դեմ և դրա հետևանքով առաջացած ավանդական կապերի խզումը: Նա նաև հայտնել Է, որ Իրանն առանձնահատուկ հետաքրքրություն Է ներկայացնում. նախ, այն առևտրի բնագավառում լոգիստիկ կամուրջ Է Մերձավոր Արևելքի, Հարավային և Հարավ-արևելյան Ասիայի հետ, երկրորդ, Իրանն ունի պատժամիջոցների պայմաններում գոյատևման բացառիկ փորձ:
«Անտարակույս, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2019 թվականի հոկտեմբերի 27-ից գործող ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը նպաստում Է առևտրային գործառնությունների ծավալների աճին: 2022 թվականի սկզբին ստորագրվել Է այն երկարաձգելու արձանագրություն: Լիարժեք ձևաչափով համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են, կայացել է խորհրդակցությունների չորս փուլ», – ասել է Կատիրկինը: