Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բաքուն ուզում է իրավաբանորեն ամրագրել իր հաղթանակը, Երևանը՝ հարթակից հարթակ տեղափոխվելով ժամանակ ձգում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն  աշխատանքային այցով Ռուսաստանում է, որտեղ ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Բայրամովը կհանդիպի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ․ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցերը երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրած համաձայնագրի համատեքստում։Բայրամովն ու Լավրովն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն նաև 2020 թվականի նոյեմբերի 9-իհունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը, որոնք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝  պետք է նկատի ունենալ, որ հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային կոնֆլիկտների հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի այցից հետո․ «Տպավորություն է, որ նա իր պլանն ու նախագիծն էր բերել՝ հակամարատության կարգավորման հարցում և հիմա ռուսական կողմը պետք է  համապատասխան հարցեր քննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Չեմ բացառում, որ տեղի ունենա նաև Միրզոյան-Լավրով հանդիպումը։ Պետք է կողմնորոշվել։ Այն բանից հետո, երբ Ալիևը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ՝ Մակրոնի պատճառով, ռուսական հարթակը դարձավ առավել կենսունակ։Ամերիկացիները փորձում են բանակցային նոր հարթակ  ձևավորվել, բայց պետք է նկատի ունենալ, որ եղածներից ռեալ գործողը այսպես կոչված ռուսական հարթակն է, որի հիմքով  էլ բանակցություններ են տարվում խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ, քննարկվում են  մանրամասները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ սահմանների դեմարկացիայի հարցով էլ Ռուսաստանի փոխվարչապետն  է կողմերի հետ բանակցություններ վարում և հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն հակամարտող կողմերը․ «Ինչու՞, որովհետև  արևմտյան սցենարն այնպիսին է, որ Փաշինյանն ու Ալիևը տետատետ պայմանավորվեն, առանց միջնորդների։ Դա է նրանց  դիրքորոշումը, բայց ես քիչ հավանական եմ համարում, որ հակամարտող կողմերն իրար միջև ամբողջական պայմանավորվածություն ձեռք բերեն։ Երկրորդ՝ կա խնդիրների մի ամբողջ փաթեթ, ադրբեջանցիները ամեն ինչ կապում են հայ-թուրքական բանակցությունների հետ, բայց իմ դիտարկմամբ՝ այստեղ ադրբեջանական դիվանագիտությունը սխալ է  թույլ տալիս։ Պետք է Էրդողանին բաց թողնել իր խնդիրներն առանձին լուծել»։

Տարասովի խոսքերով՝ այժմ տիպիկ աշխատանքային պրոցեսի ականատեսն ենք,թե ում միջնորդությամբ կկնքվի խաղաղության պայմանագիրը՝ հստակ չէ․ «Առայժմ չենք կարող հստակ նշել, որովհետև բանակցությունները փակ բնույթ ունեն։Խոսում էին  վաշինգտոնյան պլանի մասին, բայց հայկական կողմը հաստատեց, որ նման բան չկա։ Հետո խոսում էին, որ կան ռուսական առաջարկներ։ Մոսկվան հաստատեց, որ այս՛, ինքը ուղարկել է առաջարկներ՝ չբարձրաձայնելով մանրամասները։ Հայկական կողմն էլ  հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է Ղարաբաղի հարցը թողնել հետագային։ Ամեն ինչ մամուլի հրապարակումների հիման վրա է ասվում, հստակ տեղեկություններ չկան»։

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն հայտարարում էին, որ մինչև տարեվերջ պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել, այժմ դեկտեմբերն է, բայց  նախանշաններ չկան, որ դա տեղի կունենա․ «Առավել ևս նկատի ունենանք, որ չեղարկվեց Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպումը։Այստեղ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հաղթել է երկրորդ ղարաբաղյան պատերազմում ու հիմա փորձում է միջազգայնորեն, իրավաբանորեն հաստատել իր հաղթանակը։2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրավական բնույթ չունի։ Հայկական  կողմը ժամանակ է շահում՝ մի հարթակից մյուսը տեղափոխվելով։ Ես չեմ հասկանում, որ  ԱՄՆ հայկական սփյուռքի ջանքերով ամերիկացիները ակտիվացրել են իրենց աշխատանքը։ Հայկական կողմը փորձում է դիվանագիտական ճանապարհով իրավիճակը վերահսկել, հետ վերադարձնել որոշակի դիրքեր, որոնք կորցրել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Կստացվի,թե ոչ՝ բարդ է ասել։Առայժմ դիվանագիտական հաղթնակը հայկական կողմինն է, բայց թե ինչքանով հեռանկարային կլինի՝ բարդ է ասել»,-եզրափակեց Տարասովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում