Դեկտեմբերի 3-ի կեսօրից մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ պատճառաբանելով բնապահպանական խնդիրները։ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները երեք ժամ էին տեւել, որից հետո հաջողվել էր բացել ճանապարհը։ «Առաջին լրատվական»-ը թեման քննարկել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ:
Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանը ռուսների տրամադրությունն է շոշափում. պետք է սպասել նոր սադրանքների հենց Լաչինի միջանցքում: