Հոկտեմբերի 27 ենք ունեցել, տարբեր ճգնաժամեր ենք ունեցել, խնդիրը կառավարման մոդելի մեջ չէ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Իրավապաշտպանը կարծում է, որ առանց լյուստրացիայի հնարավոր չէ լիարժեք խորհրդարանական կառավարում․ «Կարևոր չէ, թե կառավարման ինչ համակարգ կունենանք։ Առայժմ մեր Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով է կարված»։ Կարապետյանցը նաև կարծում է, որ գալու է մի իրավիճակ, որ ՀՀ ժողովուրդը որպես ընտրող չի հասկանալու, թե իրենից ինչ է պահանջվում։