Ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում, ինձ համար մանդատը ժողովրդին ծառայելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համար է: Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ կրկին անդրադառնալով իրեն մանդատից զրկելու և ձերբակալելու վերաբերյալ տեղեկություններին.
«Այդ հարցը պետք է տալ Դատախազությանը, ԱԺ ղեկավարությունը: Եթե կա այդպիսի գործընթաց, թող գան ու իրականացնեն: Ես քրեադատավարական բոլոր գործընթացներին մասնակցել եմ, շատ քիչ է եղել, որ հարգելի պատճառներով չեմ մասնակցել դրանց, ուստի բարոյական կլինի, որ քննչական մարմինները ինձ նախապես տեղեկացնեն գործընթացի մասին»,- ասաց պատգամավորը: