Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆը մեկնարկեց առանց անակնկալների։ 1/8-րդ եզրափակչի արգելքը առանց լուրջ խոչընդոտների հաղթահարեցին ֆավորիտների շարքում դասվող Նիդեռլանդները, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։ Քառորդ եզրափակչում անգլիացիները կմցրեն ֆրանսիացիների, իսկ արգենտինացիները՝ հոլանդացիների հետ։ Ինչևէ, անդրադառնանք երեկ կայացած Ֆրանսիա-Լեհաստան և Անգլիա-Սենեգալ հանդիպումներին։ Ունենալով կադրային լուրջ խնդիրներ Ֆրանսիան ցուցադրեց հերթական դինամիկ և գրավիչ ֆուտբոլը և հաղթեց 3։1 հաշվով։ Քարիմ Բենզեմայի բացակայության պայմաններում թիմի առաջատարի դերը իր վրա է վերցրել 23-ամյա Կիլիան Մբապեն։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը առջևի գծում հենց Մբապեի միջոցով է կառուցում խաղը։ Այո, որոշ դեպքերում երիտասարդ հարձակվողը չարաշահում է անհատական խաղը, բայց մեծ հաշվով այս ֆուտբոլիստին հաջողվում է իր հետևից տանել խաղընկերներին։ Կարճ ասած, Ֆրանսիայի հավաքականում կան բոլոր բաղադրիչները աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանելու համար։ Ավելի ստույգ, թիմային խաղից բացի, այս հավաքականի խաղում կա ընդգծված առաջատար։

Նշենք, որ Մբապեն 5 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը, երկու գոլով գերազանցելով Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ հարձակվող Օլիվյե Ժիրուին։ Ի դեպ, աշխարհի առաջնություններում Մբապեն արդեն ինը գոլ է խփել և այս ցուցանիշով հավասարվել Արգենտինայի հավաքականի առաջատաև Լիոնել Մեսիին։ Այս արդյունքը Մբապեն գրանցել է աշխարհի առաջնությունում անցկացրած 11 հանդիպումներում, մինչդեռ Մեսին Արգենտինայի կազմում աշխարհի առաջնություններում 23 մրցավեճ է անցկացրել։ «Բարդ հանդիպում էր, քանզի Լեհաստանի հավաքականը համախմբված էր գործում։ Նրանք մեզ խանգարելու ու հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ունեին։ Ընդմիջմանը մենք մի փոքր փոխեցինք մեր խաղը։ Կիլիան Մբապեն կարողանում է հարց լուծել, և դա հիանալի է մեր թիմի համար»,- լեհերի դեմ մրցավեճից հետո ասել է Դեշամը։ Ի դեպ, Ֆրանսիա-Լեհաստան հանդիպման ելքը, հաշիվը ինչպես նաև գոլի հեղինակներին գուշակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Կարծում եմ՝ Դեշամն ու իր թիմը դուրս կգան հաջորդ փուլ՝ հաղթելով Լեհաստանին 3:1 հաշվով: Լևանդովսկին մեկ գոլ կխփի, ինչպես և Մբապեն։ Կամ գուցե Ժիրուն է, ով ցանկանում է մտնել պատմության մեջ: Եվ ինտրիգ կլինի, թե ով կխփի Ֆրանսիայի հավաքականի երրորդ գոլը»,- խաղից առաջ հայտարարել էր Մակրոնը։ Ընդունենք, որ Ֆրանսիայի նախագահի գուշակությունն ուղղակի ֆանտաստիկ է։

Ինչևէ դեկտեմբերի 10-ին աշխարհի գործող չեմպիոնը կփորձի կոտրել Անգլիայի դիմադրությունը։ Վերջինս երեկ խոշոր 3։0 հաշվով առավելության հասավ Սենեգալի նկատմամբ։ Անգլիացիները կրկին ցուցադրեցին տակտիկական առումով հագեցած ֆուտբոլ։ Ինչպես Ֆրանսիան, այդպես էլ Անգլիան դավանում է թիմային ֆուտբոլ։ Ի տարբերություն ֆրանսիացիների, Անգլիայի թիմում չկա ընդգծված առաջատար։ Ֆրանսիայի նկատմամբ Անգլիան իր հերթին առավելություն ունի ստանդարդ դիրքերի արդյունավետության առումով։

«Մենք ծանր հանդիպում անցկացրինք։ Դե բնական է, աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում այլ կերպ չէր կարող լինել։ Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր թիմը ցուցադրում է հասուն խաղ։ Հենց սկզբից մենք բնավորություն ցույց տվեցինք և խաղային առումով ճնշեցինք մրցակցին։ Մենք երեք գնդակ խփեցինք, ինչն այսպիսի խաղում շատ կարևոր է։ Երեք խաղում անընդմեջ գոլ բաց չթողնելը նույնպես շատ կարևոր է ։Իմ գոլի դրվագում գնդակը ուղղակի սկուտեղի վրա մատուցվեց ։ Ես հարձակվող եմ եւ միշտ ուրախ եմ գոլ խփել։Հիմա մեր թիմում փորձի և երիտասարդության գերազանց համադրություն կա։ Կվայելենք այս հաղթանակը, հետո կկենտրոնանանք Ֆրանսիայի դեմ խաղի վրա։ Կլինի շատ ծանր ճակատամարտ»,- Սենեգալի դեմ հանդիպումից հետո ասել է Անգլիայի հավաքականի ավագ Հերի Քեյնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում