Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել

Տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Արդյունքում՝ տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական և իրավաբանական) անձինք կազատվեն ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից տ/մ-ի ներմուծման դեպքում՝ Երևան քաղաքում), ինչից հետո նոր միայն տրանսպորտային միջոցը մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։

Շատ հաճախ ՀՀ ներմուծվող տ/մ-ները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական և ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն պարագայում, երբ տ/մ-ն սարքին վիճակում է և հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձևակերպման վայր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ սահմանին մաքսային մարմիներին լիազորել ՀՀ ներմուծվող և պետական գրանցման ենթակա տ/մ-ներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։

Այս առնչությամբ տնտեսագետ Կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց այդ փոփոխությունը. «Իրոք դժգոհություններ կան և բազմաթիվ վարչարարական խոչնդոտներ են առաջացնում, և այս որոշմամբ դա վերանում է: Ավտոներկրողները բողոքում էին թե հարկային բեռի, թե ընդհանուր ծախսերի ավելացումից: Իրենք առանց համարանիշի մեքենան պետք է քարշակի վրա դնեին ու տեղափոխեին, իսկ դա թե ժամանակի, թե ֆինանսների լրացուցիչ կորուստ է: Այդ բեռից հիմա նրանք ազատվում են»,-ասաց տնտեսագետը:

Նա նկատեց, որ ավտոներկրողները նաև այլ խնդիրներ են վերհանում, որոնք դեռևս մնում են. «Մասնավորապես, մաքսատուրքերի բարձրացում տեղի ունեցավ, ինչը բարձրացրեց ավտոմեքենաների ներմուծման գները և շուկայում պահանջարկի անկում տեղի ունեցավ, որովհետև փաստացի նույն մեքենան, որը կարելի էր մեկ տարի առաջ գնել, ենթադրենք X գնով, հիմա հնարավոր է գնել ավելի բարձր գնով»:

Կարեն Սարգսյանն անդրադարձավ նաև ՏՏ ոլորտին ուղղված պետական աջակցությանը ծրագրին, որով այդ ոլորտի ընկերություններին հետ է վերադարձվում իրենց վճարած եկամտային հարկի մեծ մասը, նշելով, որ դա բավականին օգտակար էր այդ ընկերությունների համար, թեև բոլոր բարձրացրած խնդիրները չի լուծում. «Մեր ՏՏ ոլորտի ծառայություններն ավելի թանկ են ստացվում, քանի որ դրամն արժևորված է, իսկ դա մրցակցության մեջ խնդիրներ է ստեղծում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում