«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը Կառնուտի հնավայրում է։ Հնագետ Լևոն Աղիկյանը ներկայացնում է այս տարի իրականացված պեղումների արդյունքները։
«Կառնուտը որպես Կուր-արաքսյան մշակույթին պատկանող հնավայր մոտավորապես արդեն 100 տարի հայտնի է: Հնավայրի կոնկրետ այս հատվածը պատկանում է միայն Կուր-արաքսյանմշակույթին, բայց վերջին 2-3 տարիներին տարածքում սկսեցին բացվել միջին բրոնզե դարին պատկանող դամբարաններ, որոնք շատ հետաքրքիր արդյունքներ հետագայում կարող է տալ»:
Կառնուտի հնավայրը Հայաստանի տարածքում կուր-արաքսյան մշակույթի ամենահայտնի հուշարձաններից մեկն է: Դեռեւս 19-րդ դարում Բայբուրդյանի կողմից կազմված շենգավիթյան հուշարձանների ցանկում արդեն կար:
Կուր-արաքսյան մշակույթը միակն էր, որտեղ խավերի տարբերություն չի նկատվում: Այդ հսկայական մշակույթի մեջ 1-2 դեպք կա, երբ ունենք ընդգծված շերտավորում հասարակության մեջ, երկու դամբարան, որտեղ կան մարդկային զոհաբերություններ, կան մեծ քանակությամբ բրոնզե իրեր եւ անոթներ: Նպատակ ունենք հաջորդ տարիների ընթացքում դեռեւս շարունակել պեղումները, որովհետեւ կուր-արաքսյան մշակույթը բավականաչափ ուսումնասիրված է, բայց ճարտարապետության, դրա հատակագծային առումով ինֆորմացիան շատ մեծ չէ: Գոնե պետք է հասկանալ, թե ինչ ասել է կուր-արաքսյան ճարտարապետություն կամ այդ մարդիկ բնակելի տների, պատերի, կառույցների մեջ ինչ տրամաբանություն էին դնում: