Միջազգային իրավապաշտպանների տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 470 մարդ, այդ թվում՝ ավելի քան 60 երեխա, փոխանցում է Reuters-ը։
Հաղորդվում է նաև 18 հազար մարդու ձերբակալության մասին։
Իրանի Պետական անվտանգության խորհուրդը պնդում է, որ ցույցերի ընթացքում 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամներ։