Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Փլուզում Հայաստանի խորհրդարանում. խնդիրների արմատը խորն է

Խորհրդարանական ընդդիմության շարքերում տեղի ունեցողը Հայաստանի համար նոր բան չէ: Հնարավոր է հիշել բազմաթիվ օրինակներ, թե քաղաքական իրողությունների այս կամ այն աստիճանի փոփոխությամբ ինչպես են ուշ, թե շուտ փլուզվել նախընտրական տարբեր դաշինքներ, ընդ որում ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական: Մենք այդ «հավերժական շարժիչի» հերթական դրվագի ականատեսն ենք: Պատճառնները իհարկե միշտ էլ եղել են տարբեր, սակայն այստեղ ավելի շուտ հնարավոր է խոսել առիթի մասին, իսկ բուն, խորքային պատճառը մեկն է՝ Հայաստանում չկա դասական իմաստով քաղաքականություն, Հայաստանում չկա քաղաքական համակարգ, ըստ այդմ նաեւ կուսակցական համակարգեր:

Հայաստանում քաղաքականությունն իր գերակա բնույթով ընդամենը բիզնեսի մի տեսակ է, որտեղ առաջնորդողը, միավորողը ոչ թե գաղափարներն ու դրանցից բխող շահերն են, այլ քաղաքական նախագծերի եկամտաբերության աստիճանը: Այդ բնույթն է գերակայել միշտ եւ այն գերակայում է առ այսօր: Սա նշանակու՞մ է, որ այդպիսին են քաղաքական դաշտում գտնվող բացարձակապես բոլոր միավորները: Ամենեւին: Բայց հարցն այն չէ, թե ինչպիսին հարաբերակցություն է վիճակագրության առումով, այլ այն, որ գերական եղել է վերը նկարագրված բնույթը: Հետեւաբար, եթե կան քաղաքական ուժեր, որոնք որակապես կարող են փոխել պատկերը, որակների հարաբերակցությունն ու ըստ այդմ ձեւավորել նոր քաղաքական ստատուս-քվո՝ արդեն իրապես քաղաքական, ապա այդ ուժերը պետք է կարողանան որպես առաջին խնդիր լուծել հենց այդ հարցը, ու հենց այդ հարցը լուծելու համար պետք է կարողանան համատեղել թեկուզ տարբեր քաղաքական ու գաղափարական հայացքներ ունեցող ներուժն ու որակները:

Իսկ դրա համար բոլորովին էական չէ՝ փլուզվում են պահի թելկադրանքով եւ կոնյուկտուրայով ստեղծված, բիզնես-քաղաքականություն սերտաճման տրամաբանությամբ ձեավորված դաշինքներն ու միավորները, թե ոչ: Որովհետեւ, չկա մեկը, դրա տեղը կստեղծվի այդ բնույթի նորը: Հայաստանում կա ոչ թե անորակ կառույցի փոխարեն որակյալը ունենալու, այլ պարզապես արդեն որակապես նոր, արդիական քաղաքական տարածություն ձեւավորելու եւ այդ տարածության վրա նաեւ պայմանական, ուղի, թե փոխաբերական իմաստով հասարակություն-քաղաքականություն «դաշինք» ձեւավորելու հարց, որը արդեն չի փլուզվի երբեք, որովհետեւ կախված չի լինի այս կամ այն անհատներից կամ անձանց խմբերից ու նրանց հավակնություններից: Սա բոլորովին դյուրին խնդիր չէ, սակայն Հայաստանի առաջ այսօր չկան դյուրին խնդիրներ թե ներքին, թե արտաքին դաշտում, հետեւաբար Հայաստանը պարտադրված է գտնել թե ներքին, թե արտաքին բարդ խնդիրները լուծելու հնարավորություն: Ավելին, արտաքին դաշտում Հայաստանի երկարաժամկետ կենսունակությունը կախված է լինելու հենց այն հանգամանքից, թե որքան արդյունավետ կարող է լինել քաղաքական արդիականացման խնդրի լուծումը կամ դրան տանող գործընթացի ձեւավորումը: Հակառակ պարագայում, ներքաղաքական իրավիճակային տրանսֆորմացիաներով, Հայաստանն արտաքին դաշտում ի վիճակի է լինելու լուծել առավելապես իրավիճակային հարցեր, եթե ագամ այդ լուծումները լինեն արդյունավետ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում