Tuesday, 09 06 2026
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն

Ճամբարակի զորամասում մահվան դեպքերը կրկնվում են. պատժվող կա՞

2010թ.-ի նոյեմբերի լույս 18-ի գիշերը Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումներից մահացել էր ժամկետային զինծառայող, Արմավիրի զինկոմիսարիատից զորակոչված, Ագրարային համալսարանի շրջանավարտ, 23-ամյա Ռոբերտ Ավետիսյանը: Նա մեկ տարվա զինծառայող էր: Ըստ մամուլում շրջանառվող վարկածի` նշված էր, որ նրան կրակել են մարտական հենակետին մոտենալիս` նշանաբառը չասելու համար: Մարտական հենակետին մոտենալու պատճառն էլ այն է եղել, որ մինչ այդ զորամասի զինծառայողների միջև վեճ է առաջացել, որը հետո կարծես թե հարթվել է, սակայն որոշ ժամանակ անց վերսկսվել. Ռոբերտ Ավետիսյանը գնացել է մարտական հենակետում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկին «տեսնելու»: Մոտենալիս նրա ուղղությամբ մոտ 10 կրակոց է արձակել մարտական հերթապահություն կատարող շարքայիններից մեկը (ով վեց ամսվա զինծառայող է եղել) և տեղում սպանել, թեև Ռոբերտի մոտ հրազեն չի եղել: Վերջինս ստացել է «կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, ձախ վերին ու ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ներքին օրգանների վնասումներ»:

Փաստի կապակցությամբ սկզբում` նոյեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ` քր. օրի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): 18-ամյա շարքային զինծառայողներ Հմայակ Մարտիրոսյանին և Արտյոմ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օրի 367 հոդվածի (պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով` «պահակային կամ կայազորային ծառայության կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Այժմ գործը դատարանում է: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Զաքարյանի` լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանման, քրգործը հարուցվել էր դիտավորյալ սպանության հոդվածով, սակայն քննությունը տարվել է բոլորովին այլ ուղղությամբ. նախաքննական մարմնի հավաստմամբ` Ռոբերտ Ավետիսյանը ջրծաղիկով հիվանդ է եղել և որոշել է կյանքին վերջ տալ: Այդ նպատակով կեսգիշերին զորամասի բուժմասից դուրս է եկել, գնացել պահակակետ: Այնտեղ հերթապահող երկու զինվորները նկատել են իրենց մոտեցող զինծառայողին, նախազգուշացրել են` «կանգնի՛ր, կկրակեմ», սակայն Ռոբերտ Ավետիսյանը չի ենթարկվել հրահանգին և շարունակել է առաջ գնալ` նույնիսկ ազդրին հրազենային վնասվածք ստանալուց հետո: Դրան էլ հետևել են մնացած ինը կրակոցները: Փաստաբանը համոզմունք է հայտնել, որ Ռոբերտին դիտավորյալ են սպանել: Նրա հայրն էլ լրագրողներից մեկին հայտնել էր, որ որդին մեղադրյալներից մեկի հետ վաղուց լարված հարաբերությունների մեջ է եղել, իսկ միջադեպի օրը զորամասի բուժմասում վիճաբանել են, գիշերն էլ Ռոբերտին դուրս են կանչել` վիճաբանությունը շարունակելու ու սպանել:

Հաջորդ մահվան տարօրինակ դեպքը կրկին կապված է Ճամբարակի զորամասի պայմանագրային զինծառայողի` Կարո Սևանյանի հետ: 2009-ի սեպտեմբերի 1-ին Ճամբարակի բնակիչը ինքնասպան էր եղել տան մարագում, կասկածելի հանգամանքներում` կախված, սակայն ծնկաչոք վիճակում, զինվորական շորերով և վիզն էլ` կոտրված: Թերթերից մեկի լրագրողին նրա մայրը պատմել էր, որ երեք տարի որդին պայմանագրային հիմունքներով ծառայել է բանակում, սակայն խնդիր չի ունեցել, իսկ դեպքից վեց ամիս առաջ` լեյտենանտի կոչում ստանալուց հետո իրավիճակը փոխվել է: Այդ ժամանակ նա գնացել է Արմավիր` զորավարժությունների, որից հետո անընդհատ նրան «ռազբորկաների» են կանչել և նույնիսկ չեն թողել, որ նա հանգստի օրերին տանը մնա: Իսկ վերջին օրը կնոջն ասել է` զզվել եմ էս ռազբորկաներից: Հարազատների տեղեկացմամբ` օգոստոսի 29-ի առավոտյան` դեպքից երեք օր առաջ Կարոն դուրս է եկել տանից և 3 օրով գնացել է Արդանիշ` սպայական հավաքի: «Օգոստոսի 31-ին, ժամը 9.30-ին տղայիս կամանդիրը` Միշա Շառյանը եկավ մեր տուն, թե Կարոյին ասեք մեքենայով գա, որ պոստերը փոխենք: Ասեցի, որ Կարոն տուն չի եկել: Ինքն էլ ասաց, թե երևի մնացել է ընդեղ, որ անասուններին սրսկի (Կարոն մասնագիտությամբ անասնաբույժ է եղել.- հեղ.):

Կես ժամ հետո Շառյանը նորից զանգեց ու ասաց, որ Արդանիշից Կարոն եկել է: Քիչ անց նորից վարորդի հետ Շառյանը եկավ մեր տուն: Ես հիմա եմ հասկանում, որ նրանք այլայլված էին: Երևի իրենք դեպքի համար արդեն կասկածում էին, որովհետև մեկ ժամվա մեջ 3 անգամ Կարոյի հարցով ինձ դիմեցին: Հետո նկատեցինք, որ Կարոյի աֆիցերսկի պայուսակը մեր աստիճանների վրա դրված էր, բայց տղաս տուն չէր մտել: Շառյան Միշիկը իր ձեռքով բացեց պայուսակը ինչ-որ թղթեր վերցրեց, ասելով, որ այդ թղթերն Արդանիշից իրեն են ուղարկել: Դրանից հետո Ռազմական ոստիկանությունից մարդիկ եկան ու սկսեցին փնտրել Կարոյին: Հետո սկսեցին սահմաններում փնտրել` մտածելով, որ տղաս սահմանն անցել է: Նաև մտածեցին, որ Հայաստանից է դուրս եկել, բայց տեսանք, որ անձնագիրը տանն էր: Երբ երկրորդ անգամ ռազմական ոստիկանությունից մարդիկ եկան մեր տուն` արդեն մտածեցի, որ իմ երեխան չկա: Ճամբարակով մեկ սկսեցինք փնտրել»,-«Հետքին» պատմել է Կարոյի մայրը, ապա` հավելել. օգոստոսի 24-ին նորից զանգել են Կարոյին, և նա տանից դուրս է եկել: Երբ հարցրել են, թե ուր է գնում, Կարոն ասել է` գնում եմ ու ամսի 28-29-ին կպարզվի` կաշխատեմ, թե չեմ աշխատի: Երբ հարցրել է պատճառը` Կարոն խոստացել է ասել ամսի 29-ից հետո: Սակայն ամսի 29-ից հետո այդպես էլ չի հաջողվել ընտանիքի անդամներին իմանալ, թե ինչ էր կատարվում նրա հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում, բայց նա վերջին 3-4 ամիսների ընթացքում աշխատավարձը տուն չի բերել, աշխատավարձի քարտն էլ այլ անձի մոտ է եղել: Իսկ դեպքից հետո հանգուցյալի զինվորական ընկերները լուրեր են տարածել, թե Կարոն ընտանիքում է խնդիրներ ունեցել: Այս գործի ճակատագիրը դեռ անհայտ է: Չգիտենք` քրգործ հարուցվել է, թե ոչ: Եթե հարուցվել է` որևէ մեկի գլխի՞ն է կոտրվել, թե՞ ուղղակի կարճվել է ու վերջ:

Եվ ահա 2010-ի սեպտեմբերի 25-ին կատարվում է երրորդ դեպքը. Ճամբարակի զորամասի մարտական հենակետում իբր համածառայակցի (երկկողմանի ծնողազուրկ) անզգույշ կրակոցից սպանվում է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի բնակիչ Արթուր Մխիթարյանը: Սպանվածի քեռուն և ծնողներին զինվորականները դեպքն այսպես էին նկարագրել. «Կրակողի հետ շատ մոտ են եղել, էդ ալավերդցի տղու հետ, որի զենքի գնդակից Արթուրը մահացել է: Նա, իբր, Արթուրից օգնություն է խնդրել. բռոնժիլետը հագն է եղել, և չի կարացել զենքն ուսը գցի: Ասել է` Արթուր ջան, քցի ուսս կամ… Էդ պահին, ինչ-որ ընդեղ պրեդախրանիտելը բացել է, թե ինչ… ու կրակոց ա լսվել»: Արթուրը դեպքից մոտ 20 օր առաջ «օտպուսկ» է եկել` ազգականները նրա մոտ որոշակի լարվածություն են նկատել: Նա անընդհատ կրկնել է. «Ես իզուր եկա օտպուսկ» և խոսքի մեջ ասել է, որ չէր ցանկանա առաջին վաշտի հետ հերթապահության բարձրանա, բայց, փաստորեն, զորամաս վերադառնալուց հետո այդ վաշտի հետ է ծառայության բարձրացել: Երբ զորամասից զանգել են «օտպուսկում» գտնվող Արթուրին, նա ակնհայտորեն նյարդայնացել է և մի կողմ է քաշվել` խոսելու, որպեսզի ոչ ոք չլսի: Ազգականները չեն բացառում, որ նա զորամասում ինչ-որ մեկի հետ խնդիր է ունեցել. շշուկներ են պտտվում, որ այդ անձը սպա է եղել, և գուցե Արթուրը նաև բանակում ընդունված «ռեկետի» փողը (օրինակ` հենց օտպուսկի համար «սահմանված») չի կարողացել հայթայթել:

Եթե նույնիսկ այդպես է եղել, նա ծնողներին, իհարկե, այդ մասին չէր ասի, քանի որ նրա ընտանիքը սոցիալապես խիստ անապահով վիճակում է: Համենայնդեպս, Արթուրի հարազատներն ավելի վաղ մեզ տեղեկացրել էին, որ կրակողի հետ Արթուրը մոտ է եղել և որոշ ու առայժմ չհիմնավորված կասկածներ ունեն: Հիշեցնենք, որ Արթուրի հարազատ մորեղբայրը` Ալեքսանդր Մխիթարյանը, չի հավատում պաշտոնական վարկածին` մոտ տարածությունից և համածառայակցի կողմից կատարված անզգույշ սպանությանը: Ըստ քեռու` դա դիտավորյալ սպանություն է եղել և ավելի հեռվից են կրակել, քանի որ դեմքի վրա վառվածի հետք չի եղել, ինչը սովորաբար լինում է շատ մոտ տարածությունից կրակելու դեպքում:

Եթե մի զորամասում զինվորների այսքան շատ մահվան դեպքեր են լինում, բա զինված ուժերի գլխավոր ու գերագույն հրամանատարները և հատկապես գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը չեն ուզո՞ւմ էդ զորամասի հրամանատարությանը փոխեն, ծառայողական քննություն իրականացնեն ու մի քանի հոգու էլ պատժեն: Թե՞ զորամասում նրանց «պատվերն» են կատարում ինչ-ինչ նպատակներով: Գաղտնիք չէ, որ ՊՆ համակարգում բանակի հրամանատարական հաստիքների նշանակումներով և ազատումներով զբաղվում է ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով հիմնականում բանակի հրամկազմը համալրում է բարեկամ-ազգականներով կամ նախընտրած մարդկանցով` մի կողմ թողնելով երկրի անվտանգության հարցը: Մեր տեղեկություններով, Ճամբարակի զորամասի հրամանատարը Արտակ Մախսուդյանն է, իսկ ավելի վաղ Ճամբարակի զորամասում եղել է Յու.Խաչատուրովի քրոջորդին` Ալեքսանդր Թազագուլյանը: Վերջինս եղել է Ճամբարակի (Կրասնոսելսկի) գնդի հրամանատար և չի կարողացել անգամ դասակ ղեկավարել: Քեռին էլ նրան նշանակել է Վանաձորի զինկոմիսարի տեղակալ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում