Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Հայաստանի համար ուշագրավ վերլուծություն. Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհում երրորդը

S&P Global Morgan Stanley հանրահայտ վերլուծական կենտրոնների հաշվարկի համաձայն, Հնդկաստանի տնտեսությունը 2030 թվականին իր ծավալով կդառնա աշխարհում երրորդը՝ ԱՄՆ և Չինաստանի տնտեսություններից հետո: Իհարկե այդ հեռանկարի համար, ըստ հեղինակավոր վերլուծաբանների, Հնդկաստանը պետք է շարունակի տնտեսության ռեֆորմացիան, ենթակառուցվածքային ներդրումները, ներդրումները մարդկային կապիտալի մեջ, սակայն տնտեսությունն ըստ նրանց ունի շոշափելի աճի բոլոր նախադրյալներն ու 2030-ին համաշխարհային տնտեսության մասշտաբում երրորդը դառնալու հնարավորությունը: Այս հանգամանքը չաազանց կարևոր է Հայաստանի համար, հաշվի առնելով հայ-հնդկական հարաբերության պատմությունն ու հատկապես վերջին շրջանում երկուստեք հետաքրքրությունն ու աշխատանքը: Այն իհարկե պետք չէ իդեալականացնել, կան բազմաթիվ հարցեր, խնդիրներ, խութեր, սակայն գործնականում թերևս չկա կասկած, որ Հայաստանն ու Հնդկաստանը ունեն ընդհանուր շահի և հետաքրքրություններին ընդհուպ ռազմավարական հենք, ըստ այդմ դրա վրա նաև ամուր փոխհարաբերություն կառուցելու հեռանկար: Այստեղ սակայն, հայաստանյան հանրային-քաղաքական միտքը կենտրոնացած է առավելապես ռազմական, ռազմա-տեխնիկական գործակցության հանգամանքի վրա, մինչդեռ միջպետական երկկողմ հարաբերության հիմքը կարող է լինել տնտեսական կոոպերացիան, իսկ ռազմա-տեխնիկական, ռազմաարդյունաբերական ոլորտը դրա կարևոր բաղադրիչ և ինչ որ իմաստով թե գործիք, միջոց, թե արդյունք:

Ըստ այդմ, անհրաժեշտ է թերևս շոշափելի աշխատանք հայ-հնդկական տնտեսական օրակարգը հագեցնելու ուղղությամբ, որին պետք է ներգրավել թե հայաստանյան ներուժը, թե նաև այդ օրակարգով շահագրգռված արտաքին այլ գործընկերների, փորձելով ընդլայնել «կոոպերացիայի» հանդեպ հետաքրքրության շրջանակը: Այստեղ առաջիններից մեկը իհարկե Իրանն է, միաժամանակ նաև պետք է թերևս փորձել օգտագործել երկու այլ ուղղություն՝ Հայաստանը որպես դեպի ԵԱՏՄ շուկա Հնդկաստանի հնարավոր ուղիներից մեկը, իհարկե այստեղ լուրջ մրցակից է լինելու Ադրբեջանը, և իհարկե Հնդկաստանի համար ուղի դեպի եվրոպական շուկա, որտեղ սակայն լուրջ «մրցակից» է այն ռազմա-քաղաքական իրավիճակը, որ առկա է ուկրաինական պատերազմի հետևանքով ամբողջ սևծովյան ավազանում, ինչն ըստ էության նաև դարձել է թերևս Պարսից ծոց-Սև ծով օրակարգի հարցում Բուլղարիայի և Հունաստանի արձագանքի «առկախման» պատճառ: Համենայն դեպս շաբաթներ առաջ Հայաստանի ենթակառուցվածքների նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ստորագրեկլ այդ երթուղու վերաբերյալ համաձայնագիրը և սպասում է Աթենքի ու Սոֆիայի արձագանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում