Ֆրանսիայի մայրաքաղաքում Լիբիայի նոր իշխանությունների և մոտ 60 երկրների մասնակցությամբ սկսվել է շփման խմբի գագաթաժողովը: Քննարկման հիմնական նյութը Լիբիայի ապագան է:
Շփման խմբի աշխատանքներին մասնակցում են նաև Ռուսաստանը և Չինաստանը` հաղորդում է BBC-ն: Այս երկու երկրները նախկինում դեմ էին արտահայտվել ՄԱԿ-ի այն բանաձևին, որի համաձայն NATO-ի ուժերը փակել էին Լիբիայի օդային տարածությունը և աջակցություն էին ցուցաբերել ապստամբներին:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանը հայտարարեց, որ Լիբիա է ուղարկում նախագահ Մեդվեդևի հատուկ ներկայացուցչին, իսկ այսօր ՌԴ-ն պաշտոնապես ճանաչեց Լիբիայի Ազգային անցումային խորհրդի իշխանությունը, ինչից հետո ապստամբները հայտարարեցին, որ հարգում են Ռուսաստանի հետ Քադաֆիի ստորագրած պայմանավորվածությունները: