28 տարեկան Արփինե Հարությունյանը ծնունդով Արցախի Կոլխոզաշեն գյուղից է։ Հաշմանդամություն ձեռք է բերել 15 տարեկանում։ Առավոտյան մեջքի սուր ցավերով արթնացել է, բժշկական մի քանի հետազոտություններից հետո ախտորոշվել է «լայնակի սուր միելիտ», ինչ-որ վիրուսի հետևանքով վնասվել է ողնաշարի նյարդը։
Փոփոխությունն, ըստ Արփինեի, շրջադարձային էր, սկսել է կյանքին այլ աչքերով նայել։ Մեր զրուցակիցն ասում է՝ մեծ հերոսություն չի անում, պարզապես ունի հաշմանդամություն ու սովորել է ապրել ըստ այդ կարգավիճակի, անվասայլակին։
Արփինեն շնորհակալ է իր հարազատներից՝ մայրիկից, եղբորից ու քույրիկից, ընկերուհիներից, որ այս տարիների ընթացքում իր կողքին են եղել ու թույլ չեն տվել ընկճվել։