Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քաղաքային իշխանության դիտակետում են

Հարմարեցված շքամուտքից մինչև տրանսպորտ. մատչելի քաղաք ունենալու առաջնային խնդիրները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկեցին կլոր սեղանի շուրջ:

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման համար քաղաքն ամեն տարի նախաձեռնում է մի շարք ծրագրեր: Որքանո˚վ են դրանք արդյունավետ ու ի˚նչ փոփոխություններ են անհրաժեշտ: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը: Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ավագանու անդամներ:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին ու բարեփոխումներին՝ քաղաքապետն ընդգծել է. «Այս պահին մենք հավելյալ շարժակազմ ենք ձեռք բերել՝ նոր տրոլեյբուսներ ու ավոտոբուսներ, որոնք նույնպես հարմարեցված են, ինչը հնարավորություն կտա սայլակով տեղաշարժվող ավելի մեծ թվով քաղաքացիների օգտվել հասարակական տրանսպորտից: Այստեղ մենք ունենք մեկ այլ խնդիր․ տեսականորեն ստացվում է, որ ունենք ավտոբուսներ, բայց փաստացի հնարավորություն չկա դրանցից օգտվելու, որովհետև ավտոբուսները կանգառներում չեն կանգնում հարմար ձևով կամ խնդիր է առաջանում վարորդների հետ: Այս առումով մտադիր ենք նաև վերահսկման նոր կենտրոն ունենալ»:

Անդրադառնալով նոր կառուցվող հասարակական ու բնակելի շենքերի հարմարեցման խնդրին՝ քաղաքապետը նշել է, որ համայնքն այսօր խստորեն հետևում է քաղաքաշինական նախագծերի և շինարարության համապատասխանությանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քաղաքային իշխանության դիտակետում են: Նոր վերելակներ՝ բրայլյան այբուբենով և սայլակների անցանելիությամբ, թեքահարթակների կառուցում, հասարակական շենքերի հարմարեցում, սոցիալական, առողջապահական, կրթամշակութային ու մարզական ծրագրեր:

«2022թ. աշխատանքներ են տարվել տարբեր ուղղություններով՝ լուծելու հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության խնդիրը: Մեր կարևոր խնդիրն է այսօր ոչ միայն մատչելի, այլև ներառական քաղաք ունենալը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսիեն Հովհաննիսյանը:

«Իհարկե, խնդիրները միանգամից չեն կարող լուծվել: Բայց պետք է հետևողական լինել և փոքր քայլերով գնալ առաջ: Վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ դրանք այլևս լուծված կլինեն» ,-ասել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց խնդիրները շարունակելու են մնալ Երևանի քաղաքապետարանի ծրագրային օրակարգում՝ Երևանը հավասարապես հարմարավետ դարձնելով բոլոր քաղաքացիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում