Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Տոյվո Կլաարը Իլհամ Ալիևի շանտաժի «փաստաբա՞ն»

Ադրբեջանին ու Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու համար, օրերս իր թվիրթերյան էջում գրառում էր արել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Բաքու կատարած իր այցից հետո, որպես այդ այցի վերաբերյալ եզրահանգումներից մեկը: Կլաարի հայտարարությունը փաստացի լարվածության համար պատասխանատվություն է դնում նաև Հայաստանի վրա: Փաստորեն, ըստ ԵՄ հատուկ ներկայացուցչի, լարվածությունը ոչ միայն Ադրբեջանի քաղաքականությունից է, ըստ այդմ պահանջում է ոչ միայն Ադրբեջանի քաղաքական կամք:

Սա նշանակում է, որ Եվրամիության ներկայացուցիչը պարզապես խրախուսում է Ալիևի ագրեսիվ քաղաքականությունն ու հռետորաբանությունը, հրապարակավ արձանագրելով, որր լարվածություն թույլ չտալու կամ նվազեցնելու համար ինչ-որ բան պետք է անի նաև Հայաստանը, ինչ որ քայլ, քաղաքական ինչ որ գործողություն, և ըստ այդմ՝ դրսևորի քաղաքական կամք: Ու սա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը գործնականում ամբողջապես խոսում է խաղաղության օրակարգի տրամաբանության շրջանակում և դրա համար անգամ սուր քննադատության արժանանում Հայաստանի հանրային տարբեր շրջանակներում, քաղաքական տարբեր ուղղություններից:  Ի՞նչ պետք է անի Հայաստանն ըստ Տոյվո Կլաարի, որ լինի այսպես ասած քաղաքական կամքի դրսևորում: Թե ինչ պետք է անի Ադրբեջանը, պարզ է: Բաքուն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ուժի կիրառման սպառնալիքից՝ թե Հայաստանի սահմանին, թե Արցախում:

Մի բան, որ Ադրբեջանը ոչ միայն չի անում, այլ գործնականում անում է լիովին հակառակը՝ պարբերաբար դիմում է ռազմական շանտաժի, դիմում ապակայունացման տանող գործողությունների, սպառնում Հայաստանին՝ քաղաքական պայմաններին տուրք չտալու դեպքում դարձյալ բախվել Ադրբեջանի ռազմուժին: Այդ ամենը տեղի է ունենում ոչ թե ծածուկ, այլ հրապարակավ, և Տոյվո Կլաարը ենթադրվում է, որ ականատես է այդ ամենին, կույր և խուլ չէ, լսում և տեսնում է, թե ինչ է անում Հայաստանն ու ինչ է անում Ադրբեջանը: Բայց հնչում է «հավասար» գնահատական՝ քաղաքական կամք է պահանջվում երկուսից էլ: Սա լեգիտիմացնում է Ալիևի ռազմական շանտաժն ու դրանով ուղեկցվող քաղաքական պահանջների հանգամանքը:

Եթե Եվրամիության հատուկ ներկայացուցիչը զբաղված է Ալիևի ռազմական շանտաժը լեգիտիմացնելու գործունեությամբ, ապա Տոյվո Կլաարը պետք է գործնականում զերծ մնա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման փորձերից: Ոչ թե Ֆրանսիա՞ն է անցանկալի միջնորդ՝ որը իրերը կոչում է իրենց անունով, անկախ, թե ինչ քաղաքական շարժառիթով և ռազմավարությամբ, այլ անցանկալի միջնորդ է այն սուբյեկտը, որի ներկայացուցիչը կարող է անել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող հայտարարություններ ու «եզրահանգումներ»: Կամ էլ Տոյվո Կլաարը պետք է շատ ավելի հստակ ու պարզ հայտարարի, թե կոնկրետ ի՞նչն է, որ լարվածությունը թուլացնելու համար պետք է անի Հայաստանը, բայց չի անում: Այդ դեպքում պարզ կլինի, թե ինչ մոտիվներ ունի Եվրամիության ներկայացուցիչը և դրանց շարքում «որերորդն» է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը կամ Կովկասում խաղաղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում