Thursday, 02 02 2023
ՌԴ-ն կարող է չեղարկել ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակների վճարման մասին համաձայնագիրը
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:50
Բուլղարիայի նախագահն արձակել է խորհրդարանը
Տարածաշրջանում լարված իրավիճակ է, մենք պետք է զգույշ լինենք ու միասնական
17:40
ԿԺԴՀ-ն նախազգուշացրել Է կոշտ հակազդման մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի ցանկացած ռազմական սադրանքի
17:30
Ռուսաստանն Ուկրաինայում 300 հազարից ավել զորք է տեղակայել
Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանա-ղազախական զորավարժությունները
Մոսկվայում ձերբակալել են հայազգի էկոակտիվիստի հորն ու եղբորը
Բժիշկներին հաջողվել է փրկել ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակցի կյանքը
Օրվա թիվը` 555.000 կամ մինուս 0.38
Հայտնի են Քննչական կոմիտեի՝ տարվա լավագույն արդյունքները ցույց տված «Տարվա ստորաբաժանումները» և «Տարվա քննիչը»
16:47
Եղանակը Հայաստանում – Փետրվար 3, 2023
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը կրկնակի ավելացել է
Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
5 մլրդ 190 մլն դոլար․ Տրանսֆերտների այս ներհոսքն աննախադեպ է Հայաստանի համար
16:20
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի իրանական ավիաարդյունաբերության նկատմամբ
Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները
Լուրերի օրվա թողարկում 16:00
16:01
Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև
Լաչինի միջանցքը չի բացվում, որովհետև ՌԴ-ն խենթորեն գնահատում է այն ամենը, ինչը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանն առնչվող օրենսդրական դաշտում փոփոխություններ են մշակվում
Ինքներս մեզանից պետք է նեղանանք, ոչ թե Լավրովից. Դավիթ Բաբայան
Սուլեյման Սոյլուն Արևմուտքին մեղադրել է Թուրքիայի դեմ «հոգեբանական պատերազմի» մեջ
Սերժ Սարգսյանի մյուս թալանչի եղբոր՝ Սաշիկ-2-ի գույքն ու ֆինանսները կբռնագանձնվեն
15:21
ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում քննարկվելու է ՌԴ-ի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումը
Օրվա միտքը. Թուրքիան ստիպված կլինի այլընտարնաքային լուծումներ որոնել
Իրանը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման պատասխանատու Է համարում Իսրայելին
Սպերցյանի որոշումը․ Ինչու է ձգձգվում տեղափոխությունը եվրոպական թոփ ակումբ

Ռուսական առաջարկը մեզ համար ընդունելի է, ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեկ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Ղարաբաղի  կարգավիճակի հարցը թողնել սերունդներին, մինչդեռ, ըստ նրա,  Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Սոչի են տարել Պրահայում ստորագրված փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ կողմերը նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս  հայտարարության շուրջ։

-Նախևառաջ պետք է նշեմ, որ կարգավիճակի հարցն առանցքային խնդիր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, դրանից բացի՝ ամենաբարդը։ Կարճաժամկետ, միջնաժամկետ ապագայում 100 տոկոսով անհնար է այդ հարցը լուծել։ Դրա համար, միակ տարբերակը, որպեսզի բարելավվեն  Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչ-որ կերպ կարգավորվեն, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն լինի, անհրաժեշտ է այդ հարցը թողնել ապագային, որովհետև սա ամենաբարդ հարցն է ու անհնար է շուտափույթ լուծում տալ։ Սա ամենաողջամիտ ու արդյունավետ տարբերակն է։

-Այսինքն՝ ռուսական առաջարկներն ավելի հարմա՞ր են։

-Ընդհանրապես ցանկացած առաջարկ, որը նման մոտեցում ունի՝ մեզ համար ընդունելի է։ Ռուսաստանը նման մոտեցում ունի, որովհետև շատ խորն է պատկերացնում տարածաշրջանը, կրում է նաև պատմական պատասխանատավություն այստեղ խաղաղության ու կայունության պահպանման համար, հետևաբար սա ընդունելի տարբերակ է։ Այսինքն՝ սա իրական է, ռեալ, այլ տարբերակ չկա։ Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի։

-Կա տեսակետ, որ Ռուսաստանն իր այդ առաջարկով փաստորեն ուզում է շարունակել արյունահեղությունը, ճզմող, մաշեցնող «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութուն» քաղաքականությունը, որպեսզի իր ներկայությունը շարունակի ապահովել մեր տարածաշրջանում։ Ի՞նչ կասեք այս մոտեցման մասին։

-Սա շահարկում է և շահարկում են այն մարդիկ,որոնք ինչ-ինչ պատճառներով ունեն հակառուսական տրամադրվածություն, ինչը մեր պարագայում անթույլատրելի եմ համարում։ Ընդհանրապես մեր պարագայում հայը, Հայաստանն ու Արցախը իրավունք չունեն լինել հակառուսական, հակաարևմտյան, հակաֆրանսիական  կամ հակաիրանական։ Սա ապուշություն է կամ դավաճանություն, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Եթե դու այս  պահի դրությամբ չես պատկերացնում՝ ով է քո թշնամին, սկսում են վիրտուալ ու աննորմալ գաղափարներով առաջ գնալ՝ Երևանն էլ ես կորցնելու։ Դե թող այդպես մտածեն, Երևանն էլ կորցնեն՝ դա՞ են ուզում։ Եթե հնարավորություն կա պահպանել լավ հարաբերություններ, ինչու՞ չպահպանել, ինչու՞ մտնել ինչ-որ դիսկուրսի մեջ, որը հենց մեզ է վնասում։ Հետևաբար պետք է իմաստուն լինենք։ Այն ուժերը, որոնք ասում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ կոտորած են ուզում Արցախի նկատմամբ, ցեղասպանություն, դա լա՞վ է, իսկ հենց Ռուսաստանը ողջամիտ բան է առաջարկում, որոշ ուժեր, որոնք ունեն հակաարցախյան ու հակառուսական կարծիք՝ ասում են, թե Ռուսաստանն ուզում է իր ներկայությունը պահպանել տարածաշրջանում, աննորմալ գաղափարներ են առաջարկում, որն իրականության հետ կապ չունի։ Մենք կկորցնենք մեր երկիրը, եթե խելք չունենք, ինքնասիրություն չունենք՝ կկորցննք ամեն ինչ։ Մոռացե՛ք, ո՛չ Ադրբեջանն է մեր իրական թշնամին, ո՛չ Թուրքիան, մենք ենք մեր թշնամին, այդ ոչ ողջամիտ, ոչ իմաստուն, աննորմալ պահվածքով։

-Լավրովը հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, որին ՀՀ նախկին իշխանությունները հավանություն են տվել և ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, այդ հռչակագրով Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Արդյոք այն ժամանակվա իշխանությունները նման փաստաթղթին հավանություն են տվել։

-Շատ լավ է, որ այդ հռչակագրի մասին սկսել են ավելի շատ խոսել, որովհետև շատերը պատկերացում չունեն, թե ինչ հռակագրի մասին է խոսքը։ Մեզ համար սա շատ լավ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի խոսենք  հռչակագրի մասին, պետք է նախևառաջ տեսնենք, թե  ինչ է այնտեղ գրված։ Անհնար է այն  որևէ ձևով մեկնաբանել որպես ադրբեջանամետ։ Այնտեղ պարզապես գրված է՝ ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանները։ Այնտեղ  նշված չէ՝ միջազգայնորեն ճանաչված, Խորհրդային միությունից ժառանգած սահմաններ։ Այսպիսի բան չկա։ Եթե չեմ սխալվում՝ այդ հռչակագիրը եղել է  1991 թվականի դեկտեմբերի 21-ին։ Արդեն Արցախն անկախացած էր։ Գոյություն ունեցող իրավիճակն այնպիսին էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն ուներ և դա Ադրբեջանի կազմից դուրս էր։ Երկրորդ՝ Ադրբեջանը միացել է 1993 թվականին, երբ նույնիսկ ԼՂՀ 1991 թվականի սահմանները փոխված էին։ Սա պարզ տրամաբանություն է, շատ բան կախված է ինտերպրետացիայից։ «Գոյություն ունեցող» ձևակերպման տակ ամեն ինչ կարող ես հասկանալ, նայած թե դու ինչպես ես ինտերպրետացիա անում։ Ադրբեջանում հենց դա են ասում, ո՞վ է այնտեղ խոսում ԼՂԻՄ սահմանների մասին։ Լավ գոնե իրենցից չենք սովորում,  այս ի՞նչ վիճակում ենք հայտնվել մենք։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում