Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Մոսկվայի խորամանկությունն է. անել հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել և հօգուտ մեզ, և հօգուտ Ադրբեջանի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագիր Շահեն Շահինյանը

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը երեկ անդրադարձել է սահմանազատմանը և սահմանագծմանը՝ նշելով, թե այդ ի՞նչ են քննարկում Բրյուսելում, եթե քարտեզներ չունեն, քարտեզները Ռուսաստանի ԳՇ-ում են:  Նա հայտարարել է, որ Բրյուսելում ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի սահմանազատումը պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով, իսկ այդ հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները սահմանվում են ԽՍՀՄ սահմաններով: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյոք հիմա հնարավոր է քարտեզագրում անել ՌԴ ԳՇ-ում առկա քարտեզներով:

Եթե մենք հիմք ենք ընդունում Ալմա-Աթայի հռչակագրում ընդունված դրույթը, որ պետությունները ճանաչում են միմյանց սահմանները ԽՍՀՄ վերջին վարչատարածքային բաժանման հիման վրա: Քանի որ Խորհրդային Միության հրատարակած վերջին վարչատարածքային բաժանման քարտեզներում արդեն իսկ ներառված են անկլավային տարածքները, իսկ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետրն է: Այսինքն դա անկախ Հայաստանի ամենափոքր մակերեսն է, որը զբաղեցրել է Հայաստանն առհասարակ: Իսկ ինչ վերաբերում է Լավրովի այն հայտարարությանը, թե Բրյուսելում ստորագրվել է փաստաթուղթ, որ պետք է սահմանազատումն արվի ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի փաստաթղթով, իսկ ինքն էլ նշում է, որ քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում, դրանք իրար չեն հակասում, որովհետև ես երբեք չեմ լսել, որ ՌԴ-ն հայտարարի, որ ինքն առաջարկում է սահմանազատում անել, օրինակ, 1926-ի քարտեզներով: Ռուսաստանի խորամանկությունը հենց այն է, որ իրենք անում են հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել և հօգուտ մեզ, և հօգուտ Ադրբեջանի: Ես նորից ուզում եմ հիշել այն էյֆորիան, որը կար Հայաստանում, երբ Պուտինը Վալդայում համաժողովի ժամանակ հայտարարեց՝ մենք պատրաստ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները մեր գլխավոր շտաբում եղած քարտեզներով սահմանազատենք: Չգիտես ինչու, այդ հայտարարությունը մեզ մոտ ընկալվել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մեզ տրամադրել 1926 թվականի քարտեզները, սակայն որևէ անգամ տարեթիվ չի նշվել: Ռուսաստանն, ըստ էության, խուսանավում է և պատրաստակամություն հայտնելով մասնակցություն ունենալ այդ գործին, չի տրամադրում նյութեր: Ես չգիտեմ՝ 2020-2022 թվականներին ՀՀ իշխանությունները պաշտոնապես դիմե՞լ են Ռուսաստանին և խնդրել է տրամադրել այդ քարտեզները, թե ոչ, սակայն գիտեմ, որ նախկինում Հայաստանը դիմել է, երբ հայ-վրացական սահմանին սահմանազատման աշխատանքներ էին իրականացվում, և Ռուսաստանը չի տրամադրել ամբողջությամբ այդ քարտեզները:

Այսինքն ստացվում է, որ մենք մեր ձեռքի տակ չունենք քարտեզները և չգիտենք, թե ինչի հետ գործ ունե՞նք:

Իհարկե, եթե Ռուսաստանը ԳՇ քարտեզներ ասելով նկատի ունի Խորհրդային Միության վարչատարածքային բաժանման վերջին քարտեզները, ապա խոսքը 1970-ականներչի քարտեզների մասին է, որը Հայաստանի համար առավելագույնս ձեռնտու չէ: Այնտեղ կան անկլավներ, կան Ադրբեջանի վերահսկողության ներքո բարձունքներ, այնտեղ կան ճանապարհներ, որոնք գտնվում են անմիջական վտանգի տակ: Այսինքն չի կարելի միանշանակ ընդունել այդ հայտարարությունը, մինչև չտեսնենք, թե որ քարտեզների մասին է խոսքը, մինչև այդ քարտեզները չփոխանցվեն հայկական կողմին:

Բացի Ռուսաստանի գլխավոր շտաբում առկա քարտեզներին, մենք ուրիշ քարտեզներ ունե՞նք, որոնք կարող ենք հիմք ընդունել սահմանագծման համար: Ի վերջո, ի՞նչ կա մեր ձեռքի տակ:

Եթե սկզբունք է ընտրվել սահմանազատում իրականացնել նախկին ԽՍՀՄ վարչատրածքային սահմաններով, ապա այդ տարբերակին այլընտրանք չկա: Պետք է հաշվի առնել,ո ր Հայաստանում որոշակի չափով կան քարտեզներ: Երբ 1970-ականներին Հայաստանում ստեղծվում է գեոդեզիայի ինստիտուտը, այդ ժամանակ վերջին հրատարակված խորհրդային քարտեզները տեղափոխվում են Հայաստան: Սակայն առաջին հրատարակված քարտեզները ամբողջությամբ այդպես էլ չի հաջողվում տեղափոխել: Ես գիտեմ, որ Հայաստանում որոշակի անվանաթերթեր կան քարտեզների, բայց բոլոր անվանաթերթեը չկան:  Անվանաթերթերը այդ քարտեզների կտորներն են: Հայաստանը մի ամբողջական կտոր չի, մի քանի կտորով քարտեզ է: Մի քանի կտորը Հայաստանում գոյություն ունի, օրնակ Սև լճի հատվածը ԱԱԾ-ն հայտնի տեսանյութում հրապարակել է, խոսքը 1926 թվականի քարտեզի մասին է: Բայց օրինակ, Տավուշի, Գեղարքունիքի հատվածների քարտեզները մեզ հայտնի չեն: ԻԻմ ունեցած տեղեկություններով դրանց մի մասը Հայաստանում չկա էլ: Մենք դրան ունենք այլընտրանք, շատ այլընտրանքներ ունենք: Քանի որ Հայաստանը գոյություն է ունեցել մի քանի հազարամյակ և այն արտացոլված է պատմական բազմաթիվ քարտեզներում: Օրինակ, եթե մենք վերցնենք Բրիտանական կամ ամերիկյան ատլասները, հանրագիտարանները, այնտեղ Հայաստանի առաջին Հանրապետությունը մոտ 45 հազր քառակուսի կմ տարածք ունի: Այսինքն մենք դա էլ կարող ենք հիմք ընդունել: Այստեղ հիմնական հարցն այն է, թե արդյոք որ սկզբունքն է երկու կողմերի համար  ընդունելի համարվելու: Մենք հիմա տեսնում ենք, որ անգամ մեզ համար վատ տարբերակ հանդիսացող ԽՍՀՄ վերջին վարչատարածքային բաժանման քարտեզը Ադրբեջանի համար ընդունելի չէ: Այսինքն այն, ինչը մեզ համար վատ է, անգամ դրան Ադրբեջանը համաձայն չէ: Ադրբեջանն այս պահին առաջ է քաշում իր կեղծ, ներքին սպառման  համար ստեղծված 1918-1920 թվականների այն քարտեզները ոչ մի իրավական ուժ չունեն, որոնք ճանաչվել են միայն ու միայն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից: Աշխարհում երկրորդ պետություն կամ կառույց գոյություն չի ունեցել, որ այդ քարտեզները ճանաչել է: Անգամ Թուրքիան չի ճանաչել, քանի որ այդ քարտեզներով նրանք նաև  Թուրքիայից պահանջներ ունեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում