Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

Պարոն Մակարյան,  կառավարությունն իր որոշմամբ 10 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրեց ՏՏ ոլորտի ընկերություններին: Այս չափով աջակցությունն արդյոք լուծում է առկա խնդիրները, թե՞ պետք է այլ մեխանիզմներ ընտրվեին:

Այս պահին պետությունը բացի այդ մեխանիզմից այլ մեխանիզմ չուներ: Կառավարությունը նախ շատ ժամանակ չուներ մեխանիզմներ որոնելու, բացի այդ, իմ կարծիքով, չկար այդ մեխանիզմը: Կառավարությունում ԲՏԱ նախարարը հայտարարեց, որ եղել են բազմաթիվ քննարկումներ, կողմ և դեմ տարբերակներ: Բանն այն է, որ պետությունն ուզում է այլևս սուբսիդավորման մեխանիզմներ չկիրառի, մյուս կողմից մի ոլորտի համար այդ սուբսիդիաները կիրառում են, մյուսի համար չեն կիրառում: Այսինքն այստեղ առաջանում են տարբերություններ, անհավասար իրավիճակներ:

Իհարկե, ՏՏ ոլորտը մենք կարևորում ենք, որ թանկ մասնագետներ են, Հայաստանի դեմքն է որոշակիորեն, բայց բոլոր դեպքերում այդ խնդիրները կան: Ամենահեշտ տարբերակն այն էր, որ կառավարությունը որոշեր, որ այդ գումարը բաց թողներ, վերջանար, գնար: Այդ գումարը, ըստ երևույթին, հաշվարկված է որոշակի ժամանակի համար աշխատողների թվաքանակով, և դա որոշակիորեն կփոխհատուցի իրենց կրած վնասները: Այդ գումարը վնասների ամբողջ ժամանակահատվածը չի ծածկում, որովհետև այդ վնասներն ապրիլից են սկսվել, ապրիլից արդեն դոլարի արժեզրկումը բավական զգալի էր: Այնուամենայնիվ, այս աջակցությունը որոշակի չափով կհանգստացնի ՏՏ ոլորտի ընկերություններին, որ իրենք մի քիչ մտաքափոխ չլինեն: Շատ կարևոր է, թե հունվարից հետո ինչ է կատարվելու, ինչ կանխատեսումներ կան ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, արդյոք շարունակվելու է այսպես մնալ, և արդյոք պետությունը պատրաստ է հետագայում ևս աջակցությունը շարունակել: Իմ կարծիքով գարնանից իրավիճակը կսկսի փոխվել, եթե նոր ֆորսմաժորներ չառաջանան: Ես նաև խոսել եմ մի շարք պաշտոնյաների հետ և ասել, որ այլ ոլորտների ևս պետք է ուշադրություն դարձնել, աջակցել: Ամեն դեպքում 10 մլրդ դրամը բավական մեծ թիվ է:

Կառավարության նիստում նշվեց, որ այսօր Հայաստանում աշխատուժի դեֆիցիտ կա, որ գործազրկությունը պատմական նվազագույն մակարդակի է հասել: Իսկապե՞ս Հայաստանում աշխատուժի նման պակաս կա:

Այո, մենք աշխատուժի խնդիրը դեռևս 2017-ից ենք բարձրացրել, և ես դեռ այն ժամանակ ասել եմ, որ գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնելու են կրթության նախարարության հետևից: Այսօր վարչապետն այդ հարցադրումն արեց սոցիալական պաշտպանության նախարարին, բայց այդ խնդրի լուծման բանալին կրթական համակարգում է:  Եթե կրթական համակարգը շարունակում է չհասկանալ աշխատաշուկայի կարիքները, չթողարկել պահանջվող և անհրաժեշտ քանակի մասնագետներ, այլ զոռ է տվել մոդային, թե երիտասարդները սա են սիրում, նա են սիրում, թող գոնե դա սովորեն, բուհերն ու քոլեջները հո չենք փակելու: Արդյունքում սովորում են մասնագիտություններ, որոնք ոչ մեկին պետք չեն, ստացվում է, որ մենք անտեղի ենք ուսուցանում:

Մյուս կողմից, աշխատաշուկայում գործազրուկները նրանք են, որոնք գնացել, գրանցվել են որպես գործազուրկ: Նրանք, որոնք չեն գրանցվել, նրանց թիվը մենք չգիտենք՝ ավելացել է, թե ոչ: Ինչու չեն գրանցվում. Մի մասը չի ուզում գրանցվի, որովհետև եթե տանեն մի տեղ աշխատանքի տեղավորեն, դա պետք է ֆիքսվի, իսկ շատ մարդիկ խնդիրներ ունեն, օրինակ, մոտ 330 հազար մարդ գտնվում է Հարկադիր կատարման ռեժիմի տակ: Մի մասն էլ նպաստ է ստանում, չի ուզում երևա, որ ինքն այլ եկամուտ ունի աշխատավարձի ձևով: Մյուս կողմից կա մարդկանց մի մեծ հատված, որ աշխատանք ինքնուրույն է որոնում, չի գրանցվում որպես գործազուրկ: Հիմա այդ ծառայություններում 90 հազար մարդ է գրանցվել, դրանցից 60 հազարը սկսել է աշխատել, մնաց 30 հազարը, շատ լավ է, բայց դա չի նշանակում, որ այդքան տոկոսով նվազեց գործազրկությունը:

Այսինքն այս թվերը խիստ հարաբերակա՞ն են:

Այո, և ես էկոնոմիկայի նախարարին եմ հանդիպել, իրեն էլ եմ ասել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խորը պետք է ուսումնասիրի աշխատաշուկան, ոչ թե տեսնի՝ ում մոտ ինչքան թափուր տեղ կա, որ դրանից էլ թվեր են բերում: Մենք մինչև հիմա դասակարգված չունենք, թե մեր աշխատաշուկայի ռեսուրսները ինչ մասնագիտություններով են, ինչ սեռային, տարիքային  բաշխվածությունով են: Որ մենք հասկանանք, թե մեր տարաբնույթ ծրագրերով որ խմբերի վրա պետք է թիրախային աշխատենք: Մենք փորձում ենք բոլորին տեղավորել: Այո, կա աշխատուժի դեֆիցիտ: Կան  ընկերություններ, որ ունեն ռեսուրսներ, ուզում են գնալ զարգացման, բայց աշխատող չունեն: Այսինքն մեր նախարարություններն իրենց ոչ ինստիտուցիոնալ կեցվածքով շարունակում են խնդիրները պահպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում