640 եզրակացություն ենք տվել, բացասական է եղել 70-ը, որից երկու տոկոսն են պաշտոնի նշանակվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը:
Նրա խոսքով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը հրապարակային չէ, որովհետև օրենքն է պահանջում: Ըստ Գալստյանի` հիմնական մարտահրավերը կապված է հանրային վերահսկողության պակասի հետ: Գալստյանը նաև նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ուզում, որ իրենց եզրակացությունը լինի մահակ, որով պետք է առաջնորդվի պետությունը: