Լավրովի հայտարարությունը տարբերվում է Պուտինի հայտարարություններից. սա հստակ տարվող գիծ է, Ռուսաստանը մանևրում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Խաչատրյանի բնորոշմամբ` Լավրովի հայտարարությունը մանիպուլյացիա էր. «Հայտարարությունը կարող է ուղղված լինել հայաստանյան որոշակի շրջանակների: Լավրովի հայտարարությունը Ադրբեջանին սիրաշահելու և ՀՀ-ի դեպի արտաքին աշխարհ նկրտումները զսպելու համար էր»: