Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի նամականիշի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին, նշել, որ պետությունը նման իրադարձությունների ժամանակ նախաձեռնում է նամականիշի մարում, որով ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը: 

«Երկրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալվի «Մանկական Եվրատեսիլը», և ամեն անգամ ցանկանում ենք, որպեսզի հաջորդ միջոցառումն ավելի լավը լինի, ավելի դիտարժան լինի: Այդ համատեքստում նամականիշի մարումը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հանրային, հասարակական կյանքում: Ցանկանում եմ, որ նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք մեր հյուրերին: Դրանով մի քանի հարց կլուծենք՝ կհանրահռչակենք Հայաստանի Հանրապետությունը, ցույց կտանք մեր հյուրերին, թե որքան մեծ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: Նամականիշի վրա պատկերված է նաև «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը և «Մանկական Եվրատեսիլ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը 15 000 տպաքանակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում