Քանի Պուտին-Լավրով զույգը կա, բացառվում է Հայաստանի հետ բացի «սուպեր վատից» այլ հարաբերություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի խոսքով` Ռուսաստանը մեծ հարց է ուզում լուծել Ադրբեջանի միջոցով. «Ռուսաստանը երբեք մեզ չի աջակցել: Շուշին ու Հադրութը Ադրբեջանին նվեր է տվել Ռուսաստանը, այս տարի էլ առանց պատերազմի Լաչինը: Համարձակություն չունեցանք Սոչի չգնալ, Լուկաշենկոյին Երևանում ընդունեցինք: ՌԴ նպատակն է Հայաստանը թուլացնել»:
Քաղաքագետը նշեց, որ ՀԱՊԿ-ի առաջ Հայաստանը երկու վետո դրեց. Փաշինյանը կարող է այն «ծախել» միջազգային հանրությանը: