Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Այս պահին փոխարժեքը կայուն է և քիչ հավանական է, որ կտրուկ փոփոխվի. չի կարելի պնդել, որ ՏՏ ոլորտը վատ վիճակում է

Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը։ Պետական աջակցության չափը շուրջ 10 մլրդ դրամ կկազմի։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022թ. հունիսից հոկտեմբեր իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20%-ից ավելի, ինչպես նաև՝ իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70%-ը։

Այս առնչությամբ, tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ նշեց, որ ՏՏ ոլորտն ամենաշատ տուժածներից մեկն է, նաև լրջորեն տուժել են թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը. «Խնդիրներին պետք է համալիր լուծումներ տալ: Իհարկե, սա երկարաժամկետ լուծում չի կարող լինել, սա կարճաժամկետ առումով ստիպում է ՏՏ ոլորտին, որ նրանք վերակառուցվեն և կարողանան աշխատել նոր պայմաններում: Այն փոխարժեքը, որն առկա է շուկայում, այս պահին կայուն է և քիչ հավանական է, որ կտրուկ փոփոխվի։ Կտրուկ փոփոխության համար պետք է տեղի ունենան անսպասելի բաներ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այսօր ՏՏ ոլորտը վնասով է աշխատում, ինչպես պնդում են ոլորտի շատ ներկայացուցիչներ, Աղասի Թավադյանը պատասխանեց. «Չի կարելի այդպես ասել, ՏՏ ոլորտի խնդիրները գալիս են նրանից, որ այդ ոլորտում դոլարի առկայությունը մեծ է, իսկ հիմա դոլարի ծավալը շուկայում ավելացել է, քանի որ Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են եկել, որոնք զգալի մասը հենց ՏՏ ոլորտից է: Ճիշտ է, արդեն իսկ Հայաստանում ՏՏ ոլորտի կազմակերպությունները տուժել են, բայց քանակապես ավելացել են ՏՏ ոլորտի կազմակերպությունների թիվը, քանի որ ՌԴ-ից մեծ հոսք կա: Եկածներից շատերը ՏՏ կազմակերպություններ են հիմնել Հայաստանում»:

Նա կանխատեսում արեց, որ ՏՏ ոլորտը փոփոխվելու է, որոշները դուրս են գալու դաշտից, մյուսներն ավելի շատ են աշխատելու, և չի կարելի պնդել, որ վատ վիճակում է այս պահին ՏՏ ոլորտը:

Դիտարկմանը՝ արդյոք միայն ՏՏ ոլորտին այսքան աջակցություն տրամադրելը խտրական մոտեցում չէ, այն դեպքում, երբ տնտեսության որոշ ճյուղեր, հատկապես թեթև արդյունաբերությունը նույնպես տուժել է, Թավադյանն ասաց. «Վարվող քաղաքականությունը վկայում է կառավարության առաջնահերթությունների մասին, որովհետև օրինակ, թեթև արդյունաբերությունը մինչև 2018 թվականը կազմում էր մեր ընդհանուր արտահանման 8,5 տոկոսը, հիմա 4 տոկոսից քիչ է: Թեթև արդյունաբերության արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ և ԵՄ ընկել է ընդհանուր արտահանման քողի տակ։ Այդուհանդերձ, խնդրին պետք է կոմպլեքս նայել և մյուս ճյուղերին նույնպես աջակցություն տրամադրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում