Tuesday, 21 03 2023
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Իրանն ունի նյութեր մեկից ավելի միջուկային ռումբի ստեղծման համար

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հիասթափություն և ափսոսանք Է հատնել, որ իր կազմակերպությունը գրեթե երկու տարվա ընթացքում չի կարողանում հսկողություն իրականացնել Իրանի միջուկային ծրագրի կատարման նկատմամբ: Ինչպես նա հայտարարել Է Միլանի Պոլիտեխնիկական համալսարանում, Իրանը բավականաչափ նյութեր ունի մեկից ավելի միջուկային ռումբի ստեղծման համար: Այս մասին հաղորդում Է ՏԱՍՍ գործակալությանը:

«Իրանն այսօր ունի բավականաչափ միջուկային նյութ՝ ոչ մեկ ռումբ արտադրելու համար: Դա չի նշանակում, թե նրանք ռումբ են պատրաստում, բայց այդ հարցում լիակատար թափանցիկություն Է անհրաժեշտ», – ասել Է Գրոսին:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ Իրանն ունի հնարավորություն՝ պարզաբանելու առաջացած կասկածները: «ՄԱԳԱՏԷ-ն շարունակում Է աշխատել Իրանի կողմից ատոմի կիրառման վերահսկման ուղղությամբ: Մենք երկրին տալիս ենք ցանկացած հնարավորություն մեզ մոտ ծագած կասկածները և անհանգստությունները պարզաբանելու և պակասող տեղեկատվությունը տրամադրելու համար: Դժբախտաբար, 2021 թվականի փետրվարի 23-ից Իրանը չի կատարում իր պատավորությունները, ուստի գրեթե երկու տարի ՄԱԳԱՏԷ-ն չի կարողացել իրականացնել ուրանի հարստացման աշխատանքների ստուգումներ և մոնիթորինգ»,- հավելել Է նա:

Դեկտեմբերի 2-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել Է, որ «Իրանի հետ այժմ բարդ պահ Է»: «Մենք այց Էինք պլանավորել նոյեմբերի վերջին՝ այդ օբյեկտներն ստուգելու համար, բայց Թեհրանն առաքելությունը դադարեցրեց: Իրադրությունը լճացման վիճակում Է, Իրանը հայտարարել Է հարստացված ուրանի արտադրությունը եռապատիկ ավելացնելու մասին», – ասել է Գրոսին:

Նոյեմբերին Իրանը հայտարարել Է, որ կվերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ իր համաձայնությունները գործակալության կողմից ընդունված վերջին բանաձևի պատճառով: Բանաձևով գործակալությունը Թեհրանին կոչ Է արել արագ կարգով պարզաբանել միջուկային օբյեկտներում հայտնաբերված միջուկային նյութերի ծագումը, տրամադրել փաստաթղթեր և մուտքի հնարավորություն այդ օբյեկտներ:

Բանաձևի նախագիծը, որը ներկայացվել Էր ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին, մշակվել Միացյալ Նահանգների և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից: Իրանում բանաձևը համարում են Իսլամական Հանրապետության վրա քաղաքական ճնշում գործադելու միջոց: Այս ամենից հետո Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս: 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ)՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման նպատակով:

2018 թվականին այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում