Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Զրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինան։
✔️ Մանրամասն քննարկվել է ռուսական մոտեցումները հատուկ ռազմական գործողության վերաբերյալ,
✔️Ուշադրություն է դարձվել արևմտյան պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի դիրքորոշմանը,
✔️Գերմանական կողմին կոչ է արվել վերանայել մոտեցումները ուկրաինական իրադարձությունների համատեքստում,
✔️ Ընդգծվել է «հացահատիկի գործարքի» բարեխիղճ, համակողմանի իրականացման անհրաժեշտությունը,
✔️Նշվել է «Հյուսիսային հոսքի» վրա, ռուսական մասնագիտացված կառույցների մասնակցությամբ, ահաբեկչությունների հետաքննության անհրաժեշտությունը,
✔️Բացատրվել է, թե ինչու է Ռուսաստանը հարձակվում Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա։