Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Հայաստանի կարևոր գործիքը՝ ընդհուպ ազգային անվտանգության նշանակության

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում չընդունեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատրաաստած հայտարարության նախագիծը, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական հակամարտությանը, արցախյան խնդրին: Նախագծին կողմ քվեարկեցին ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը, չեղավ դեմ կամ ձեռնպահ քվեակող, սակայն այն չընդունվեց, քանի որ մեծամասնություն ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Ինչպես հայտնի է, դրանից առաջ տեղի էր ունեցել համատեղ աշխատանք ՝ընդդիմության ներկայացրած տեքստի վրա, այն ընդհանուր մոտեցումների դաշտ բերելու համար, սակայն այդ աշխատանքը չէր տվել բավարար արդյունք: Ըստ թե ընդդիմադիր, թե իշխող խմբակցությունների պատգամավորների հայտարարությունների, չէր ձևավորվել ընդհանուր հայտարար Լեռնային Ղարաբաղի հանրապետության մասին ձևակերպումների շուրջ: Ընդդիմությունը դրել էր այն պահպանելու սկզբունքային պահանջ, մեծամասնությունը համարում է, որ այդ ձևակերպումը գործնականում չի տա առարկայական որևէ օգուտ, բայց կարող է Ադրբեջանին տալ սադրանքների և էսկալացիայի «լեգիտիմ» առիթ:

Այդ հարցի շուրջ «բանավեճը» խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության միջև նոր չէ: Այդուամենայնիվ, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ թերևս, եթե ոչ բացառիկ, ապա խիստ հազվադեպ պատահող  երևույթ, երբ ընդդիմությունն ու մեծամասնությունը քննարկեցին քաղաքական հարց, ունեցան քաղաքական բանավեճ՝ կոշտ, սուր, սակայն ընդհանուր առմամբ նախորդ խայտառակ միջադեպերից տարբերվող:

Ասել, թե սա քաղաքական մշակույթի ճեղքում է, անշուշտ կլինի խիստ ճափազանցություն, հատկապես, երբ պարզ չէ, թե երբ և ինչ հարցի շուրջ տեղի կունենա հաջորդ այդպիսի հազվադեպ քննարկումը: Եվ առավել ևս, որ քաղաքական մշակույթը պետք է արտահայտվի ընդհանուր ինստիտուցիոնալ պատկերով, ոչ միայն խորհրդարանում, այլ նաև ընդհանրապես հանրային-քաղաքական կյանքում վարքագծային դրսևորումներում: Եվ մեկ այլ առանցքային հանգամանք է, թեինչպիսին է այդ բանավեճի բովանդակությունը քաղաքական մտքի իմաստով:

Այդուամենայնիվ, հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմություն համարվող ուժերն ու մեծամասնությունը ունեցան խորհրդարանական քննարկում ու բանավեճ, անշուշտ ողջունելի է: Դժբախտաբար, հավանականությունը, որ դա կարող է դառնալ օրինաչափ գործընթաց, մեղմ ասած մոտ է զրոյին: Մինչդեռ, ընդդիմություն-մեծամասնություն բանավեճի կայուն ռեժիմի ձևավորումը ընդհուպ ազգային անվտանգության հարց է, որովհետև նույնիսկ կայացած պետությունների, ուժային գերկենտրոնների համար խորհրդարանական այդ մեխանիզմը արտաքին քաղաքականության կարևոր գործիք է, և այն առավել ևս կարևոր է առանձնապես մեծ և հարուստ գործիքակազմ չունեցող երկրների համար: Խոշոր հաշվով, այդ գործիքի ձևավորումը պետք է լինի քաղաքական նպատակ, որ Հայաստանում կարող է լինել թեկուզ տարբեր քաղաքական-գաղափարական, արժեհամակարգային հայացքներով ու բազայով, սակայն մեկ ընդհանուր՝ Հայաստանի քաղաքական առողջությամբ ու դիմադրունակ պետականությամբ իրապես շահագրգռված ուժերի ընդհանուր հայտարարի առարկա, դառնալով նորորակ քաղաքական միջավայրի ձևավորման որոշակի ընդհանուր գործողությունների մեկնակետ:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում