Այդպես էլ ժողովրդին պատասխան չտվեցինք` կառավարման որ մոդելն են ցանկանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Նա կարծում է, որ ժողովրդին պետք է առաջարկվեր երկու մոդել` կիսանախագահական ու խորհրդարանական. «Ժողովրդին այլընտրանք չառաջարկվեց, պարտադրվում է խորհրդարանական մոդելը, իսկ եթե մերժեն: Մենք հնարավորություն չենք ունեցել իրապես փորձագիտական վերլուծության ենթարկել խորհրդարանական մոդելը: Առայսօր խորհրդարանական մոդելին անցում չենք կատարել, պահպանել ենք կիսանախագահականի հատկանիշները»:
Ինչ վերաբերում է դատավոր մանացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու որոշմանը, ապա Հակոբյանը նկատեց. «Մնացական Մարտիրոսյանի նշանակումը վատ ուղերձ է հանրությանը. ավելի վատ նշանակումներ են լինելու»: