Այն կոնֆլիկտները, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների` դրանք պետք չեն, բայց դիվանագիտական սրացումներ առկա են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետի խոսքով` ՌԴ-ն կանգնած է տարածաշրջանից դուրս մնալու խնդրի առաջ, Ադրբեջանի հետ այլ հարաբերություն ունենալու տարբերակ չունի. «Լավրովի հայտարարությունը ՌԴ միջնորդության անկարողությունը հիմնավորելու համար էր»: Փորձագետը նաև նշեց, որ Արևմուտքի դիվանագիտական ակտիվությունը Բաքվին զսպելու համար է: