Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 հավակնորդները խմբային փուլից հետո

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի ավարտից հետո գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Բրազիլիայի հավաքականը։ Ավելին, բուքմեյքերները օր օրի նվազեցնում են բրազիլացիների մեծ հաղթանակի գործակիցը։ Եթե առաջին տուրից հետո Բրազիլիայի չեմպիոն դառնալու գործակիցը 3․7 էր, ապա այն այժմ գնահատված է ընդամենը 3․3 գործակցով։ Այս հաշվարկում երկրորդ տեղում է հայտնվել Արգենտինայի հավաքականը։ Մասնավորապես, այս պահին Արգենտինայի հավաքականի չեմպիոն դառնալու համար սահմանված է 6 գործակից։ Փաստորեն, մասնագետները Բրազիլիայի չեմպիոն դառնալը երկու անգամ ավելի հավանական են համարում այս հաշվարկում երկրորդ տեղում գտնվող հավաքականից։ Նշենք, որ առաջին տուրից հետո Արգենտինայի չեմպիոն դառնալու գործակիցը 9 էր։ Ֆավորիտների հաշվարկում այս հավաքականը միայն 4-րդ հորիզոնականում էր։ Հիշեցնենք, որ առաջին տուրում արգենտինացիները սենսացիոն պարտություն էին կրել, 1։2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային։ Երկրորդ տուրում Արգենտինան 2։0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի նկատմամբ, որոշ շափով դուրս գալով ծանր իրավիճակից։

Խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան նույն հաշվով հաղթել էր Լեհաստանին և C խմբում զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Խմբային փուլից հետո փոփոխության չի ենթարկվել Ֆրանսիայի հավաքականի չեմպիոն դառնալու գործակիցը։ Գլխավոր ֆավորիտների հաշվարկում 6․5 գործակցով աշխարհի գործող չեմպիոննն այս պահին երրորդն է։ Ֆրանսիացիներն առաջին տուրում 4։1 հաշվով Ավստրալիային հաղթելուց հետո, երկրորդ տուրում 2։1 հաշվով առավելության էին հասել Դանիայի նկատմամբ ապահովելով առաջին հորիզոնականը։ Երրորդ տուրում Դիդիե Դեշամի թիմը 0։1 հաշվով պարտվել էր Թունիսին։ Այս հանդիպումը սակայն Ֆրանսիան անց էր կացրել երկրորդ կազմով։ Որոշակիորեն նվազել է Իսպանիայի ազգային հավաքականի չեմպիոնության գործակիցը։ Խմբային փուլի ընթացքում այն գնահատված էր 8 գործակցով։ Փլեյ-օֆֆին ընդառաջ Լուիս Էնրիկեի գլխավորած հավաքականի մեծ հաղթանակի համար սահմանված է 7․5 գործակից։ Չմոռանանք, որ Իսպանիան 1/8-րդ եզրափակիչ է դուրս եկել E խմբում զբաղեցնելով միայն երկրորդ հորիզոնականը։ Վերջին երրորդ տուրում Իսպանիան անակնկալ պարտություն էր կրել 1։2 հաշվով զիջելով Ճապոնիային։ Վերջինս 6 միավորով խմբում հաղթող էր ճանաչվել։ Առաջին տուրում Իսպանիան 7։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր տարել Կոստա Ռիկայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի 1։1 էր խաղացել Գեմանիայի հետ։ Խմբային փուլի ավարտից հետո իսպանացիներն ու գերմանացիները ունեին 4-ական միավոր, լրացուցիչ ցուցանիշով սակայն բունդեսհավաքականը զիջեց Լուիս Էնրիկեի գլխավորած հավաքականին։ Ավելի ստույգ 7։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ Իսպանիան խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությամբ մեծ առավելություն էր ստացել։ Ինչևէ աշխարհի առաջնության ֆավորտիների լավագույն հնգյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին։

Վերջինիս չեմպիոն դառնալու գործակիցը 9․5 է։ Խմբային փուլի ընթացքում անգլիացիների հաղթանակի գործակիցը 10 էր։ Առաջին տուրում անգլիացիները ցուցադրելով դիտարժան խաղ 6։2 հաշվով առավելության էին հասել Իրանի նկատմամբ։ Երկրորդ տուրում սակայն Անգլիային չէր հաջողվել հաղթել ԱՄՆ-ին։ Այս մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Երրորդ տուրում Անգլիան համոզիչ 3։0 հաշվով հաղթել էր Ուելսին և B խմբում զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Աշխարհի առաջնության մյուս ֆավորիտներից Պորտուգալիայի չեմպիոն դառնալու համար սահմանված է 14 գործակից։

Բուքմեյքերները քիչ հավանական են համարում նաև Նիդեռնադլների, ինչպես նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի չեմպիոն դառնալը։ Մասնավորապես, խորվաթների մեծ հաղթանակի համար սահմանված է 45, իսկ հոլանդացիների աշխարհի չեմպիոն դառնալու համար՝ 21 գործակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում