Թվայնացումը պետք է դիտարկել որպես միասնական գործիք ամբողջ պետության թթվայնացման առումով. Ներկայումս պետությունը բավական շատ ռեսուրս է ծախսում հենց թթվայնացման և թվային փոխակերպման վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Avenue Consulting Group խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Գրիգորյանը:
«Հիմնական նպատակը քաղաքացիներին ուղղված ծառայությունների մատուցումն է: Անկախ նրանից, թե քաղաքացին որտեղ է բնակվում և որտեղ է գրանցված, ինքը պետք է ցանկացած տեղ կարողանա այդ ծառայությունները մատուցել: Դա նշանակում է, որ թվայնացումը պետք է լինի ամբողջ հանրապետության մակարդակով, և այդ թվային տվյալներին հասանելիություն լինի բոլոր համայնքներում: Բայց համայնքներն ունեն նաև միասնական համակարգեր, որոնցով աշխատում են, որտեղ արդեն բավականին տվյալներ թվայնացված են, սակայն դեռ շատ աշխատանք ունեն կատարելու»,-ասաց նա: