Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ Մինսկի խումբը փակելը Ալիևի ու Լավրովի ցանկությունն է. «Ռիքերը նույնպես կասկածամտորեն է վերաբերում Մինսկի խմբին ու դրա հեռանկարին: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չեն կարող լեզու գտնել ու աշխատել Մինսկի խմբում, ինչպես նախկինում: Մինսկի խումբը վերջնական թաղելը Ադրբեջանին է պետք»:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ռիքերի տարածաշրջանային այցին, ապա միջազգայնագետը կարծում է, որ այցը ճանաչողական էր. «ԱՄՆ-ն փորձում է հասկանալ` Հայաստանը ինչ է բանակցում և որ ճանապարհով է գնում»: