Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

«Կառավարության անպատասխանատվության համար շահառուին առաջարկում են բանկ փոխել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

-Պարոն Արիստակեսյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստին ասաց, որ անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. միայն հոկտեմբերին 30 տոկոս աճ է գրանցվել։ Ինչպե՞ս եք գնահատում, օրենսդրական փոփոխությունն իր արդյունքը տվե՞ց:

Ես կարծում եմ, որ պետական պաշտոնյաները պետք է կարողանան մի թիվ ասել, և մի թվի շուրջ խոսել, սակայն տարբեր պաշտոնյաներ տարբեր թվեր են հրապարակում։  Օրինակ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ասաց, որ կենսաթոշակառուների հետվճարային ծրագրից օգտվել է ընդամենը 50.000 շահառու, այսինքն՝ երկրի 560.000 շահառուների ինը տոկոսը։ Եվ այդ ֆոնին 30 տոկոսի աճ նշելը, չեմ կարծում, որ հպարտանալու առիթ է։ Կառավարությունը ծրագիրը սկսելուց առաջ առևտրային բոլոր 17 բանկերի հետ պետք է կնքեր պայմանագիր, որ դա լիներ հավասար, ոչ խտրական։ Երբ բողոքում եմ, որ դա խտրական է, ԱԺ պատգամավորներից մեկն ինձ խորհուրդ է տալիս, որ բանկը փոխեմ։ Կառավարության անպատասխանատվության համար շահառուին առաջարկում են բանկ փոխել։

-Այսինքն՝ կարծում եք՝ ուճացվա՞ծ են ներկայացվում այս ցուցանիշները։

-Չեմ կարող ասել՝ ուռճացված են, թե ոչ։ Պարզապես ծրագիրը խախտում է Սահմանադրությունը, քանի որ խտրական է, և ընտրված բանկերով են իրականացնում: Այսինքն՝ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում օգտվել դրանից, թեև պարոն վարչապետն ամեն օր հայտարարում է, թե թոշակառուների թոշակը բարձրացել է 10 տոկոսով։ Ստացվում է, որ այն թոշակառուները, որոնք իրենց ողջ թոշակի գումարը անկանխիկ են անում, զրկվում են այս ծրագրից, քանի որ այդ բանկերի հաճախորդ չեն։

-Ի՞նչ է սահմանափակ թվով բանկեր այս ծրագրին ընդգրկելը: Բանկե՞րն են հրաժարվում:

-Կարծում եմ՝ մյուս բանկերը չեն ողջունում կառավարության գործունեությունն այդ մասով և նրան գործընկեր չեն համարում, դրա համար էլ չեն միանում այդ ծրագրին:

Առհասարակ, պետք է նշել, որ կառավարության շատ ծրագրեր իրավիճակային են, ռազմավարական բնույթ չեն կրում։ Բերեմ մեկ օրինակ՝ Երևան քաղաքի զարգացման ծրագրով նախատեսված էր, որ 2023 թվականին պետք է սկսվի Մալաթիայում մետրոյի կառուցման աշխատանքները, ինչը էապես կթեթացներ ճանապարհային երթևեկության լուրջ հիմնախնդիրները։ Այնինչ, եղավ իրավիճակային լուծում:Հետևապես կրկին պնդում ենք, որ անհրաժեշտ է ծրագրով Քրիստափորի փողոցի մոտակայքում նախատեսված Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքները փոխարինել Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքներով:

Ըստ իս՝ այդ կայարանի կառուցման նախաձեռնությունը նպատակ ունի բավարարելու որոշակի անձանց բիզնես շահերը և բոլորովին էլ չի նպաստելու քաղաքի բեռնաթափմանը: Ծրագրում նախանշված նպատակն այն է, որ Երևանում էլեկտրական հասարակական տրանսպորտի, էկոլոգիապես մաքուր, անվտանգ տրանսպորտային միջոցի մետրոպոլիտենի գոյություն ունեցող ցանցի զարգացման այլընտրանքային հնարավորություն, տրանսպորտային խնդիրների թեթևացում, ավտոմեքենաների կրճատում (շատ անհասկանալի հիմնավորում), մարդկային հոսքերի կառավարում, հասանելիության հեշտացում, մետրոյի զարգացում, շրջակա միջավայրի տնտեսական էֆեկտ և շահութաբերություն։ Կարելի է եզրակացնել, որ ինչպես Երևանի ալրաղացի մի բլոկի պատահական փլուզումը, այնպես էլ՝ «Սուրմալու» տոնավաճառի շենքի պատահական պայթեցումը այս ծրագրի իրականացման փուլային նախընթաց գործողություններն էին և իրապես սպասարկում են միմիայն Ծրագրի նպատակադրումներից սոսկ շրջակա միջավայրի տնտեսական էֆեկտի ստացմանն ու շահութաբերության բարձրացմանը, որի մենատերը հայտնի է հասարակությանը (մանավանդ որ Ծրագրում նշված է, որ այդ միջոցառման ֆինանսավորման աղբյուրներն են Երևանի մետրոպոլիտենը, ՀՀ պետական կառավարման մարմինները, մասնավոր ներդրողները): Դրանով պարզապես անտեսվում է Երևանի արժանապատիվ բազմահազար քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը:

Այս իշխանությունը իշխանության եկավ՝ քննադատելով Սաշիկի գծերը, բայց մինչև հիմա մեծ հաճույքով օգտվում է Սաշիկի գծերից, այսպես կոչված, ապօրինի կարմիր գծերից, որի համար ավելի քան 1,2 միլիարդ դրամ Երևանի բյուջե են գանձում, մինչդեռ դրանից ծախսվում է 431 միլիոնը, մինչդեռ այդ գումարները կարելի էր օգտագործել ստորգետնյա և վերգետնյա իրապես վճարովի ավտոկայանատեղիներ ստեղծելով և ոչ թե կարմիր գծեր ավելացնելոբ, ինչ էլ էապես կնպաստեն Երևան քաղաքում խցանումների վերացմանը։ Ավելին, այս կայանատեղիներում կայանելու համար իրավախախտում համարելով ավելի քան կես միլիարդ տուգանք են հավաքագրում բյուջե, որը ապօրինի և անօրինական է։ Վերջին հաշվով քաղաքացիները ընկնում են տարբեր քաշքշուկների մեջ, ընդհուպ մինչև ԴԱՀԿ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում