Քաղաքական ուժերը պետք է դադարեն սպասարկել սեփական կողմնակիցներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Ռեժիսորը կարծում է, որ պետք է փորձել աշխատել լայն զանգվածների հետ. «Ուրիշի մեղքը չպետք է դարձնել սեփական առավելությունը: Ոչ ոք չի ուզում Արցախը հայաթափվի, բայց եկեք ռեալ ճանապարհ ցույց տանք: Այդպես էլ չկողմնորոշվեցինք` ինչ ենք ուզում` Արցախի անկախություն, միացում….:Արցախը անկախ պետություն է, մենք իրավունք չունենք իր փոխարեն որոշել: Բազմաթիվ քայլերով արհամարհել ենք արցախցուն` ԱՀ նախագահին ՀՀ վարչապետ բերել, հետո էլ բանակցություններից դուրս թողել: Իշխանությունը Արցախի հարցով չգիտի ինչ անի և ճանապարհը չի տեսնում