Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։
Մրցույթին մասնակցել են «Արմենիա TV»-ն, «ATV»-ն, «Շանթ»-ը, «Մուլտի մեդիա-կենտրոն TV»-ն, «Հուսաբեր»-ը և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ մրցույթում հաղթող են ճանաչվել «Արմենիա»-ն, «ATV»-ն, «Շանթ»-ը, «Մուլտի մեդիա-կենտրոն»-ը։ Նրանք կզբաղեցնեն հանրապետական ծածկույթի սլոթը։